Տիմատիին երկրորդ անգամ Հայաստան բերելու համար լրացուցիչ գումար չեն վճարել. մանրամասներ Տիմատիի բացօթյա համերգի մասին Tert.am Life
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ հունիսի 8–ին Հանրապետության հրապարակում կկայանա Տիմատիի բացօթյա համերգը, որը կազմակերպվել է մայիսի 12–ին Մարզահամերգային համալիրում նրա` բեմ չբարձրանալը փոխհատուցելու համար։
Համերգի կազմակերպիչ Jet set ընկերությունն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ընկերության պրոդյուսեր Արմեն Մովսեսյանը հայտնեց, որ այս անգամ Տիմատին ներկայանալու է մենահամերգով։ «Այս անգամ նա ավելի մեծ ծրագրով է ներկայանալու` 1 ժամ, 40 րոպե տևողությամբ։ Բուն համերգից առաջ կնվագի դիջեյ, որը Black star–ի թիմից է։ Մոտ 40 րոպե անց կսկսվի Տիմատիի համերգը»,– հայտնեց նա։
Tert.am Life–ի հարցին` երկրորդ անգամ Երևան գալու և ավելի երկար ծրագրով ներկայանալու համար Տիմատիին լրացուցիչ հոնորա՞ր են վճարել, պրոդյուսերը պատասխանեց` ոչ. «Որպես այդպիսին, հոնորար, Տիմատիին չենք տալու։ Նա անվճար է երգելու»։
Շարունակությունը՝ այստեղ:



