Փարիզից ոչ հեռու կես տոննա կանեփ և զենքի պահեստ են հայտնաբերել. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիացի իրավապահները շաբաթ օրը Փարիզից ոչ հեռու կես տոննա կանեփ և զենքի պահեստ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Parisien թերթը: Պարբերականի աղբյուրների տեղեկությամբ՝ Փարիզից մոտ 10 կմ հեռու գտնվող 2 քաղաքներում շրջայցի ընթացքում ոստիկանությունը բռնագրավել է 550 կգ կանեփ, 200 000 եվրո, Կալաշնիկովի երեք ավտոմատ, հրացան, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ձեռքի 2 գնդացիր, 2 ատրճանակ, հրացան և մի քանի ռադիոսարք: 7 մարդ ձերբակալվել է: «Բացի թմրանյութի բռնագրավումից՝ այդ ամբողջ զենքի հայտնաբերումը ֆենոմենալ է: Գործողությունը ցույց է տալիս՝ թմրավաճառները որքան լավ կարող են զինվել իրենց միջոցները պաշտպանելու համար»,- մեջբերում է պարբերականը իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



