52-ամյա հայի մեքենայում Թեխասում մարիխուանա են գտել. չի կարողացել բացատրվել
ОБЩЕСТВОԹեխասում Հյուսիսային Հոլիվուդից հայի են բռնել՝ արագությունը գերազանցելու համար, իսկ մեքենան խուզարկելիս մարիխուանա են գտել: Այս մասին գրում է SlavicSac-ը:
Պաշտպանը պնդում է, որ 52-ամյա Վարդազարյանը պարզապես չի կարողացել բացատրվել ոստիկանի հետ, քանի որ անգլերեն լավ չգիտի:
Վարդազարյանին բռնել են դեռեւս 2016 թվականի ապրիլին՝ Այովա Փարքից ոչ հեռու, արագությունը գերազանցելու համար: Պահեստային անիվի փոխարեն մեքենայում մարիխուանայի հետքեր են գտել: Սրահում նաեւ 66 հազար դոլար կանխիկ գումար է եղել:
Վարդազարյանը Uber-ի վարորդ է: Նրա խոսքով՝ Դալլաս էր գնում ընկերոջ տարեդարձին: Տեսնելով, որ Վարդազարյանը վատ է հասկանում, բայց ռուսերեն գիտի, ոստիկան Չեդ Հարդենը նրա իրավունքները սմարթֆոնից կարդացել է ռուսերեն, իսկ մեքենան խուզարկելիս մարիխուանայի հետքեր է գտել:
Պաշտպանը նշել է, որ Քալիֆորնիայում մարիխուանան բժշկական նպատակներով թույլատրված է: Ոստիկանը խոստովանել է, որ հաշվի չի առել այդ գործոնը:



