Ջոնսոնի հինգկիլոմետրանոց գիսաստղը հունիսի 4-ին կմոտենա Երկրին
ОБЩЕСТВОՋոնսոնի հինգկիլոմետրանոց գիսաստղը հունիսի 4-ին կմոտենա Երկրին՝ 121 325 600 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Մոսկովյան աստղադիտարանի մամուլի ծառայությունը։
Երկրի հյուսիսային լայնությունների բնակիչները, այդ թվում մոսկվացիները, կկարողանան դիտել գիսաստղը հեռադիտակով։ Աստղագետները խորհուրդ են տալիս դիտել հարավային ուղղությամբ։ Գիսաստղը պետք է որոնել Արկտուր աստղից ձախ։ Գիսաստղը կանաչ լղոզված կետի տեսք է ունենալու։
Նշենք, որ 2015-ի նոյեմբերին հայտնաբերված գիսաստղի միջուկի տրամագիծը կազմում է 5․4 կմ։ Գիսաստղը հայտնաբերել էր աֆրիկացի աստղագետ Էրնեստ Լեոնարդ Ջոնսոնը։
Այդ գիսաստղը, որը շարժվելո է հիպերբոլիկ ուղեծրով, ոչ մի վտանգ չի ներկայացնելու Երկրի համար։
Հունիսի 12-ին Ջոնսոնի գիսաստղը մոտենալու է Արեւին՝ 245 344 000 կմ հեռավորության վրա։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



