Լրատվամիջոց․ Քաբուլում հուղարկավորության ժամանակ պայթյունները կարող էին մահապարտ ահաբեկիչները կազմակերպել
МЕЖДУНАРОДНОЕՀունիսի 3-ին Քաբուլում հուղարկավորության ժամանակ երեք պայթյունները կարող էին մահապարտ ահաբեկիչները կազմակերպել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պայթյունները որոտացել էին Քաբուլի գերեզմանոցում Աֆղանստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Սալիմ Իզիադիարի որդու հուղարկավորության ժամանակ, որը նախօրեին էր զոհվել Քաբուլում ցույցերի ժամանակ։
Երկրի ԱՆ-ի աղբյուրները հեռուստաալիքին հայտնել են, որ զոհվել է առնվազն 20 մարդ է, եւս 87-ը վիրավորում է ստացել։Ավելի վաղ հայտնել էին 18 զոհերի մասին։ Հուղարկավորությանը, հեռուստաալիքի տվյալներով, ներկա էին բարձրաստիճան անձիք, այդ թվում ԱԳ նախարար Սալախուդին Ռաբբանին ու վարչապետ Աբդուլա Աբդուլան։ Պայթյունների հետեւանքով նրանք վիրավորում չեն ստացել։
Աբդուլան հաստատել է երեք մահապարտների մասին տեղեկությունները՝ նշելով, որ նրանք եղել են հուղարկավորության մասնակիցները։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, որի հրաժարականն էին նախօրեին պահանջում ցուցարարները, դատապարտել է պայթյունները։ Իսկ տեղական 1TV հեռուստաալիքը հայտնել էր, որ պայթյուններից հետո դժգոհ մարդիկ ոչնչացրել էին երկու ոստիկանական մեքենաներ։



