«Հարի Փոթերի» երկրպագուներին թեւնոցներ են հագցնելու
ЛАЙФThinkGreek ամերիկյան մակնիշը թողարկել Է զարդերի հավաքածու, որը նվիրված Է կախարդ տղայի՝ Հարի Փոթերի մասին գրքերի ու ֆիլմերի շարքին: Այդ մասին հայտնել Է The Metro-ն: Թեւնոցներին տարբեր զարդեր են կցվում Հոգվարթսի դղյակի, գնացքի, բվի եւ կախարդական գլխարկի տեսքով:
Թեւնոցներն արդեն հայտնվել են վաճառքում, դրանց գները տատանվում են 20-ից մինչեւ 50 դոլար: Փոթերապատումը բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի գրքերի շարքն Է պատանի կախարդ Հարի Փոթերի մասին, որոնցից առաջինը թողարկվել Է 1998 թվականին: Վեպերը թարգմանված են 77 լեզուներով եւ հրատարակված ավելի քան 500 միլիոն օրինակ տպաքանակով: Գրքերն Էկրանավորված են, ֆիլմերում գլխավոր դերերը կատարել են Դենիել Ռեդքլիֆը, Ռուփերթ Գրինթը եւ Էմմա Ուոթսոնը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



