Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ–ն լքեց Փարիզի բնակլիմայական համաձայնագիրը

МЕЖДУНАРОДНОЕ
Երկարատև բանակցություններից հետո 2015 թ. Փարիզում ընդունված ՄԱԿ–ի բնակլիմայական շրջանակային համաձայնագիրը, որին աստիճանաբար միացան շուրջ 195 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ողջ աշխարհի մակարդակով մեծագույն հաջողություն համարվեց, որովհետև այդկերպ կարգավորվում էին ջերմոցային գազերի արտանետման համաշխարհային ծավալներն ու կլիմայական փոփոխությունների կանխման ուղիները: Ճիշտ է, բնապահպանների տեսանկյունից, կարելի էր նաև ավելիին հասնել, սակայն, արդեն իսկ կանխորոշված գործողությունները, որոնք նաև թույլ զարգացած երկրների ֆինանսավորմամբ էին ուղեկցվելու, ահռելի առաջընթաց էին բոլորի տեսանկյունից:
 
Համենայն դեպս, ԱՄՆ էքս–նախագահ Բարաք Օբաման այն փառահեղ էր որակել, և այժմ, երբ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը վերջնականապես ճշտեց, որ հավատարիմ է մնում իր նախընտրական խոստմանը՝ դուրս գալով համաձայնագրից, հատկապես Եվրամիություն–Միացյալ Նահանգներ՝ վերջին շրջանի սառնությունն, ամենայն հավանականությամբ, ավելի կսաստկանա: Կարծում ենք, անկարևոր կդիտվի նաև Թրամփի այն հայտարարությունը, թե Նահանգները կշարունակեն բանակցել, որպեսզի ամերիկյան ժողովրդի շահերին համապատասխանող ավելի լավ ու ավելի արդարացի փաստաթուղթ տեսնեն սեղանին:
 
«Այդ համաձայնությունը կայացել է ոչ այնքան կլիմայի, որքան ԱՄՆ–ի հաշվին այլ երկրների ստանալիք գերակայության շուրջ: Փարիզյան համաձայնագիրը հրեշավոր պարտավորություններ է դրել մեր ուսերին»,–հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ճշտելով, թե անընդունելի է այն իրավիճակը, որում, օրինակ, Հնդկաստանն ու Չինաստանը կարող են ընդլայնել իրենց ածխի արդյունաբերությունը, իսկ ԱՄՆ–ն պարտավոր է կրճատել այն՝ արեն 2025–ին կրճատելով շուրջ 2,7 մլն աշխատատեղեր: Նա քննադատության տարափ է իջեցրել նաև ՄԱԿ–ի Կանաչ կլիմայական հիմնադրամի հասցեին, որ ստեղծվել է զարգացող երկրներին կլիմայական փոփոխություններին ադապտացման նպատակով և հայտարարել է, թե իրենք միլիարդներ են վատնում՝ օգնություն ցուցաբերելով նրանց, որոնց արդեն իսկ մեծ օժանդակություն են ցուցաբերում: «Այնպես, որ՝ եկել է ժամանակը, որպեսզի դուրս գանք այդ համաձայնագրից»,– իր վերջնական որոշումն այպես է բացատրել Դոնալդ Թրամփը, ինչը ողջ աշխարհում և նույնիսկ ԱՄՆ–ում սվիններով են ընդունել:
 
ԱՄՆ Էքս նախագահ Բարաք Օբաման, օրինակ, հայտարարել է, որ իրեն հաջորդած Դոնալդ Թրամփի վարչակազմը «հրաժարվում է ապագայից»՝ դուրս գալով Փարիզյան համաձայնագրից: Նախագահի էքս–թեկնածու Հիլարի Քլինթոնը Թրամփի որոշումը «պատմական սխալ» է որակել: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ–Յունկերը հայտարարել է, թե «Համաձայնագիրը կգործի նույնիսկ առանց Նահանգների…մենք անսասան կլինենք»: «Այսօր տխուր օր է համաշխարհային հանրակցության համար, քանի որ հանգուցային գործընկերը երես է դարձրել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից: Եվրամիությունը խորապես ափսոսում է Փարիզի համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու՝ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի որոշման համար»,– հայտարարել է ԵՄ կլիմայական փոփոխությունների և էներգետիկայի եվրակոմիսար Միգել Արիաս Կանիետեն: Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներն էլ առանձին հայտարարություն են տարածել, որում հետևյալն են ասել. «Մենք համարում ենք, որ 2015–ին Փարիզում ստորագրված համաձայնագիրն անշրջելի է, և վստահ ենք, որ այն չի կարող վերանայվել, քանի որ կենսականորեն կարևոր գործիք է մեր մոլորակի, հասարակության ու տնտեսության համար»:
 
Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ–ի որոշումը, «ետնահանջ» է որակել նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, «մեծ հիասթափություն»՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը որոշումը դիտարկել է որպես «դավաճանություն մոլորակի նկատմամբ»: Եվ ընդհանրապես՝ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու կապակցությամբ մեծ ափսոսանք են հայտնել Բրազիլիան, Արգենտինան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան և բազմաթիվ այլ երկրներ, որոնք բոլորն էլ համոզված են, թե Նահանգների պես գործընկերոջ այս քայլը կատարյալ անպատասխանատվություն էր:
 
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай