Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Այլընտրանքային էներգիայի հայաստանյան փնտրտուքները. ի՞նչ է արվում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը

– Պարոն Մելկիկյան, Հայաստանն ի՞նչ ռեսուրսներ ունի վերականգնվող էներգիայի զարգացման համար:

– Ավանդաբար նման էներգիայի աղբյուրներ համարվում են արևը, ջուրը, քամին և գեոթերմալ հարստությունը:

Համագործակցելով Համաշխարհային բանկի հետ` հիմնադրամի շրջանակներում այս երկու–երեք տարվա ընթացքում հիմնականում աշխատում ենք երկու ուղղություններով: Բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհների միջոցով կատարում ենք արևային և գեոթերմալ ներուժի գնահատման ուսումնասիրություններ:

Նախ հետազոտվել են մեր երկրի այն տարածքները, որտեղ կարելի է գեոթերմալ ռեսուրսների հիման վրա ստեղծել կայաններ: Սիսիանի Քանքար տեղամասում փորվել է երկու հորատանցք: Շուրջ 1,6 կմ խորության վրա հայտնաբերել ենք մոտ 130 ցելսիուս աստիճանին մոտ ջերմություն:

Մենք գտել ենք ներուժը և այս փուլում դադարեցրել ենք աշխատանքները` շարունակությունը թողնելով ներդրողին: Նրանք կարող են գալ և իրենց միջոցներով արդեն կատարել արդյունաբերական նշանակության հորատում էլեկտրակայանի կառուցման համար: Մեր մասնագետների կարծիքով՝ խորության վրա ընդերքի ջերմաստիճանը կազմել է 130 աստիճան C:

Հետազոտությունների մեր արդյունքներն արդեն Համաշխարհային բանկի միջոցով տրամադրել ենք այդ ոլորտում աշխարհի խոշոր չորս ընկերությունների, որպեսզի ուսումնասիրեն և ըստ այդմ իրենց անելիքները որոշեն. կգա՞ն Հայաստան և ներդրումներ կկատարեն, թե՝ ոչ:

– Իսկ գնային առումով ինչպիսի՞ն է լինելու մոտեցումը. հասկանալի՞ է լինում մոտավորապես, թե ինչ է արժենալու ստացված էներգիան:

– Մեր պետության հիմնական նպատակն էլ հենց այդ է` գտնել այնպիսի տեղանք, որի ռեսուրսը հնարավորություն կտա ստանալ էներգիա` մեզ համար ընդունելի սակագնի սահմաններում: Որպեսզի այն հետագայում բացասաբար չազդի մեր ընդհանուր սակագնային քաղաքականության վրա:

Մեր նպատակն է իրականացնել էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրների դիվերսիֆիկացիա: Ուստի ՀԷԿ–երի համար գոյություն ունի սակագնային մեկ սանդղակ: Արևի համար էլ այլ է լինելու. այդ ուղղությամբ ուսումնասիրություններ ենք կատարում, թե մեծ կայանների դեպքում ինչ ինքնարժեք կունենա: Բայց բոլոր դեպքերում պետությունը երաշխավոր կկանգնի` կգնի այն էներգիան, որը խելամիտ գնով կառաջարկվի բիզնեսի կողմից:

Իսկ ինչ վերաբերում է գնային բաղադրիչի մոտավոր գնահատականներին, ասեմ, որ դեռևս վաղ է գեոթերմալ ոլորտի մասին խոսելը: Բայց ունենք մեր հաշվարկներն արևի համար: Դրանից ելնելով էլ մեր երկրում արդեն իսկ արվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ըստ այդմ, մինչև 150 կՎտ արտադրության կայանները, որոնք, օրինակ, կարելի է տեղադրել տանիքների վրա և օգտագործել սեփական կարիքների համար, իրենց ավելցուկ էներգիան կարող են վաճառել էլեկտրացանցերին: Ճիշտ է, վաճառքը լինելու է սահմանված սակագնի կես գնով, բայց դա ևս խթան է, որպեսզի մարդը շահագրգռված լինի և տեղադրի արևային կայան:

Իսկ մինչև 1 ՄՎտ հզորության կայաններից, որոնք կարելի է կառուցել համապատասխան լիցենզիայով, պետությունը պարտավորվում է հոսանքը գնել կՎտ 42,6 դրամով:

Ընդհանրապես պետական քաղաքականությունը ընթանում է այն ուղղությամբ, որ այդ կայանները ներկայում չպետք է գերազանցեն 10 ՄՎտ հզորությունը: Այս սահմանափակումը կրկին պայմանավորված է մեր երկրի սակագնային քաղաքականությամբ:

– Իսկ առավել որոշակի` ի՞նչ է արված այսօր: Կոնկրետ գործեր կա՞ն:

– Ունենք մեր խոշոր ծրագիրը, որը վերաբերում է արդեն էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ արտադրությանը: Կրկին համագործակցում ենք Համաշխարհային բանկի հետ: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է արդեն հենց մեր հիմնադրամի կողմից, ի տարբերություն նախորդների:

Հայաստանում ընտրել ենք չորս տեղանք, որտեղ մեր հետազոտություններով արևի ներուժը բարձր է: Դրանք են Մասրիկ, Հրազդան, Թալին և Մերձավան բնակավայրերը:

Առաջին փորձարարական ծրագիրն իրականացնելու ենք Մասրիկում: Մեր նպատակն է կառուցել արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան: Ըստ մեր հաշվարկների` ստանալով հնարավոր նվազագույն սակագինը: Կառուցվելու է 50 ՄՎտ հզորությամբ կայան:

Արդեն իսկ միջազգայնորեն հայտարարել ենք նախնական որակավորման փուլի մասին: Տեղեկացրել ենք պոտենցիալ ներդրողներին, որ կա այսպիսի հնարավորություն Հայաստանում: Նաև առաջարկել ենք նրանց` ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերը: Դրանից հետո նոր միայն կհայտարարվի հիմնական մրցույթը:

Իսկ ընտրության մեր չափանիշները հետևյալն են` ներդրողները լինեն ոլորտում փորձ ունեցող կազմակերպություններ, և վստահելի լինեն նրանց ֆինանսական հնարավորությունները:

Եվ ուրախալի մի բան ասեմ` արդեն 49 կազմակերպություններ ձեռք են բերել մեր առաջարկած մրցութային փաթեթը: Սա ցույց է տալիս, թե որքան մեծ է հետաքրքրությունը: Ընդ որում, բավականին ընդարձակ է հավակնորդների աշխարհագրությունը:

Եվ ասեմ, որ փորձնական այս ծրագրով նաև կկարողանանք իմանալ, թե արևային էներգիայի ինչ սակագին կարող ենք ստանալ: Որի հիման վրա նոր միայն մեր հետագա ծրագրերը կմշակենք:

– Իսկ մեր առաջարկած պայմանները շահեկա՞ն են ներդրողի համար: Ի վերջո, գոյություն ունի նաև բիզնես միջավայրի հարցը:

– Մենք փորձում ենք նրանց համար առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծել: Եվ դա ո՛չ միայն բիզնեսի համար է, նաև բխում է պետության շահերից: Որովհետև ստեղծված պայմաններից է կախված լինելու նաև էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Բարենպաստ պայմաններում կարելի է ստանալ ցածր ինքարժեքով արտադրանք:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay