Չինաստանի ԱԳՆ․ Բոլոր կողմերը պետք է գնահատեն ու կատարեն կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը
МЕЖДУНАРОДНОЕԲոլոր կողմերը պետք է գնահատեն ու կատարեն կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը, նշել է Չինաստանի ԱԳ նախարար Խուա Չունյինը մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով տվյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին որոշումը, հայտնում է «Սինհուան»։
Նրա խոսքով, չինական կողմը ուշադիր հետեւում է կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի հեռանալու շուրջ իրավիճակին։ «Մենք Փարիզյան համաձայնագիրը համարում ենք կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին ուղղված միջազգային համայնքի ամենալայն կոնսենսուսի արտացոլումը, բոլոր կողմերը պետք է գնահատեն ու պաշտպանեն այդ արդյունքը, որը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ»,- շեշտել է դիվանագետը։
Խուա Չունյինը նշել է, որ Չինաստանի կառավարությունը լուրջ ուշադրություն է հատկացնում կլիմայական փոփոխությունների հարցին ու վճռականորեն իրականացնում է ինովացիան, համաձայնեցված, կանաչ, բաց ու հասանելի զարգացման հայեցակարգը։
Չինաստանը պատրաստ է փոխգործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար, նշել է չինացի դիվանագետը։



