Նախնական տվյալներով մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժել է 8 մարդ. զոհեր չկան
ОБЩЕСТВОԱզատության պողոտայում մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 մարդ. զոհեր չկան: Այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: «Այս տվյալները դեռևս նախնական են»,- ասաց Գնդոյանը:
Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



