ԱՄՆ-ը, դուրս գալով կլիմայի համաձայնագրից, կորցնում Է պատմական հնարավորությունը. Եվրախորհրդարան
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը հավատարիմ Է մնում կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, մինչդեռ ԱՄՆ-ը կորցնում Է պատմական հնարավորությունը՝ դուրս գալով դրանից: Այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: «Կլիմայի փոփոխությունը ոչ թե եվրոպական, այլ գլոբալ խնդիր Է: Համաձայնագիրն ուժի մեջ Է մնում, իսկ ԱՄՆ-ը կորցնում Է պատմական հնարավորությունը»,-ասել Է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ ԵՄ-ՉԺՀ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանն ընդգծել Է Փարիզի համաձայնագրի կատարման կարեւորությունը: «Մենք չենք կարող հետ շրջել կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ընթացքը»,-հայտարարել Է նա:
Եվրոպացի վերլուծաբանները նշում են, որ եթե ԱՄՆ-ից հետո Փարիզի համաձայնագրի կատարումից հրաժարվի նաեւ Չինաստանը, ապա այն, փաստորեն, կիմաստազրկվի: Փարիզի համաձայնագիրն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցներ համաձայնության են եկել թույլ չտալու մինչեւ 2100 թվականը մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի 2 աստիճանից ավելի: Գիտնականները կարծում են, որ ջերմաստիճանի ավելի զգալի բարձրացումը, որի պատճառը հանածո վառելիքի այրման հետեւանքով մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումներն են, կարող Է անդառնալի հետեւանքների հանգեցնել մոլորակի բնապահպանության համար:
2016 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած գագաթնաժողովում 175 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն, ստորագրել են այդ համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավորվել Է մինչեւ 2025 թվականը արտանետումների մակարդակը 10-ամյա վաղեմության ցուցանիշների համեմատությամբ կրճատել 26 – 28 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



