Քաբուլում յոթ մարդ Է զոհվել հակակառավարական ակցիայի ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում յոթ մարդ Է զոհվել հակակառավարական ակցիայի ընթացքում: Այդ մասին հայտնել Է Tolo News-ը՝ հղում անելով բժիշկներին: «Զոհվածների թիվը հասել Է յոթի»,-ասված Է Twitter-ում հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ մարդու զոհվելու մասին: Խոսքը վերաբերում Է Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակի առաջին տեղակալ Մոհամադ Սալեմին: Նաեւ հաղորդվում Է վիրավորների մասին: Բերման են ենթարկվել հակակառավարական ակցիայի առնվազն վեց մասնակիցներ: Հիվանդանոցներից մեկի տվյալներով՝ յոթ զոհվածներից երկուսը մահացել են գլխին ստացած հրազենային վերքերից:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ հունիսի 2-ին Քաբուլում մեծ թվով մարդիկ են հավաքվել ահաբեկչական գործողության վայրից ոչ հեռու, որն առնվազն հարյուր մարդու կյանք խլեց: Բողոքավորներհ պահանջում են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի կառավարության հրաժարականը: Reuters գործակալությունը, վկայակոչելով ակնատեսների, հայտնել Է, որ ոստիկանությունն սկսել Է օդ կրակել այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք փորձել են ճեղքել ոստիկանական արգելաշղթան: Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրանետներ Է կիրառում բազմությունը ցրելու համար: Բողոքավորները պնդում են, որ ոստիկանությունը «միտումնավոր Է կրակ բացել իրենց վրա»: Ավելի ուշ ցուցարարներին ցրելուն միացել են զինվորականները:
Քաբուլում ահաբեկչությունը կատարվել Է մայիսի 31-ի առավոտյան: Ականապատված ավտոցիստեռնը պայթեցվել Է մայրաքաղաքի դիվանագիտական թաղամաս մուտքի հսկիչ անցակետի մոտ: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել Է ավելի քան 100 մարդ, տուժել են շուրջ 600-ը: Պայթյունի ալիքից վնասվել Է ավելի քան 50 ավտոմեքենա, ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել են մերձակա շինությունները, վնաս Է հասցվել մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



