Երկրի հաջորդ ղեկավար ասելիս Նախագահը նկատի չի ունեցել կոնկրետ անձ. Հովհաննես Սահակյան
ПОЛИТИКАԵրկրի նախագահը, ով տասը տարի պաշտոնավարում է, գիտի այս պետության ընթացքը, զարգացումները, նաև ունի իր պատկերացումնեը, տեսլականը երկրի ապագա առաջնորդի վերաբերյալ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հակադրություն չկա, երբ սահմանադրական փոփոխություններ են իրականացվում, իսկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ասում է, որ գիտի, թե ով կարող է լինել հաջորդ նախագահը։
Ըստ Հովհաննես Սահակյանի՝ Սերժ Սարգսյանը նկատի ունի, ոչ թե կոնկրետ անձ, այլ բարձր ներքին կարողությունների, ինտելեկտի, պատկերացումների, աշխարհայացքի տեր մարդու, ով կարող է լինել հենց այդ առաջնորդը:
«Ես կզարմանայի, որ երկիրը ղեկավարող մարդը, չիմանար, թե հետագայում, ով կարող է ղեկավարել, կամ երկիրը տաներ առաջ»,-ասաց նա և կոչ արեց չկառչել դետալներից։
«Դա ընդհանուր ավելի գլոբալ, տեսլականի վերաբերյալ է, թե ով է լինելու առաջնորդ, որն իր ուսերի վրա կվերցնի և կտանի առաջ այն խնդիրները, որոնք այսօր առկա են»,-հավելեց նա:



