Վրաստանն այլևս չի կարող ապահով համարվել
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիում անհետացած ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի հետ կապված աղմուկը նոր թափ է առնում՝ բողոքի ցույցերով լիացնելով Թբիլիսին: Մուխթարլին, որ հայտնի է ադրբեջանական իշխանությունների մասին քննադատական հոդվածներով, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների արդյունքում, 2015–ին լքել էր հայրենիքը և մի շարք այլ լրագրողների, ակտիվիստների նմանությամբ՝ բնակություն հաստատել Թբիլիսիում: Իսկ վերջին օրերին, երբ նրա անունը նույնպես հայտնվել էր ընդհատակում գործողների՝ Բաքվի սև ցուցակում, մայիսի 29–ին լրագրողը հանկարծակի անհետացել էր Թբիլիսիից:
Մուխթարլիի հարազատներն ու իրավապաշտպաններն անմիջապես պնդել էին, թե նրան վրացի ուժայիններն են առևանգել ու ապօրինաբար արտահանձնել Ադրբեջանին, քանի որ լրագրողի ձեռքին նույնիսկ անձնագիր չկար, և նա չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել Թբիլիսիից: Եվ շատ շուտով կանխատեսումներն արդարացան. լրագրողը փաստաբանի միջոցով կարողացավ որոշ տեղեկություններ հաղորդել, ըստ որի՝ իրեն Թբիլիսիի կենտրոնից առևանգել է քաղաքացիական հագուստով, վրացերեն խոսող մի տղամարդ, հետո նրան են միացել ինչ–որ անծանոթներ, բռնության ենթարկել, ապա գրպանը մոտ 10 հազար եվրո գումար խցկել և տեղափոխել Ադրբեջանի սահման: Բնականաբար, այնտեղ արդեն լրագրողին ձերբակալել են՝ սահմանն ապօրինի հատելու և գումար տեղափոխելու մեղադրանքով:
Թե ինչպես կդասավորվի Ալիևին քննադատող ու հատկապես բանակում առկա իրավիճակը վեր հանող լրագրողի ճակատագիրը Ադրբեջանի պես բռնատիրական երկրում՝ պարզից էլ պարզ է: Բայց այստեղ նաև ուրիշ խնդիր կա, և դա ինքն իրեն Եվրոպայի մաս հայտարարած, ՆԱՏՕ–ին անդամակցել կամեցող երկրի հեղինակության ու սուվերենության խնդիրն է: Դժվար է հասկանալ, թե պաշտոնական Թբիլիսին ինչ բացատրություններ է տալու հարևան երկրի հատուկ ծառայությունների բացահայտ լկտիության և սեփական երկրի հատուկ ծառայությունների, կամ դրա առանձին աշխատակիցների ապիկարության վերաբերյալ: Եվ եթե այդպես է՝ հնարավո՞ր բան է, որ մի գեղեցիկ օր էլ Հայաստանը ռուսական ֆորպոստ ֆիքսող Թբիլիսին անցանկալի հայերին Բաքվին արտահանձնի՝ հերթական անգամ կասկածի տակ առնելով իր ինքնիշխանությունը:
Ասվածը ոչ թե չափազանցություն է, այլ մաքուր ճշմարտություն: Եվ այս առումով ճշմարիտ է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, երբ իր ֆեյսբուքյան էջում ամոթանք է տալիս Վրաստանին, մյուսներն էլ հիշում են ադրբեջանցի լրագրողի վերջին հարցազրույցները, որոնցում նա Վրաստանն այլևս ապահով երկիր չէր համարում հարևան այլախոհների, ճնշվող ընդդիմադիրների ու համարձակ լրագրողների համար: Հավելենք, որ այժմ Թբիլիսիում բողոքի ցույցեր են ընթանում, որտեղ ընդդիմադիրները պահանջում են Վրաստանի ՆԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը կամ պաշտոնանկությունը: Վրաստանի վարչապետ Գեորգի Կաիրիկաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, թե ընդդիմության հայտարարությունները երկրի իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի ապացույց են: Բայց, ինչպես երևում է, ընդդիմությունն արդարացիորեն ոչ այս հայտարարության իմաստն է հասկացել, ոչ էլ այն որպես պատասխան է ընկալում: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:
Գոհար Սիմոնյան
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



