Մանուկների համար տոնական միջոցառում է անցկացվել Ավ. Իսահակյանի անվան գրադարանում և... ատամնաբուժարանում
ОБЩЕСТВОԵրեկ հունիսի 1–ն էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օր, որ լի է խինդուծիծաղով, երգուպարով, մանուկների ժպիտներով ու մանուկներին նվիրված քաղաքային միջոցառումների շարանով: Երևանն ամեն տարի մեծ տոն է կազմակերպում մայրաքաղաքի մանուկների համար: Այդպես էր նաև այս տարի: Քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումները համալրվել են նաև մանկապարտեզների, գրադարանների, բազմաթիվ մշակութային և կրթական հաստատությունների կողմից անցկացվող ծրագրերով:
Երեկ երեխաներին ուրախացնելու և ժպիտներ պարգևելու «մարաթոնին» էր միացել նաև «Դենտեքս Արմենիա» ատամնաբուժական կլինիկան: Կլինիկայի տնօրինությունը որոշել էր մանուկների համար գեղեցիկ միջոցառում կազմակերպել՝ կերպարներով, խաղավարով ու համեղ հյուրասիրությամբ: Ըստ ատամնաբուժարանի աշխատակցի՝ երբ երեխան ատամնաբուժարան է գնում և սա տեսնում, անկասկած, հաջորդ անգամ չի վախենա ատամնաբույժին այցելել: Այսպիսով, նրանք նաև փորձում են վերացնել երեխաների վախը ատամնաբուժարան գնալու մասին լուրը լսելու ժամանակ:
Երեկ տոն էր նաև Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի բակում: Տասնյակ մանուկների համար գրադարանի բակում կավճանկարչության մրցույթ էր կազմակերպվել, որին հետևելու էր երեխաների համար հայալեզու և օտարալեզու հեքիաթների ընթերցում, ինչպես նաև մուլտֆիլմերի դիտում ու հյուրասիրություն:
Ինչպես «Փաստի» հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը՝ օրվա ընթացքում ավանդական խաղեր են անցկացվելու երեխաների համար, մանկագիրներ Նաիրա Եդիգարյանը, Սաթենիկ Ղազարյանը և Արա Ալոյանը հեքիաթներ են ընթերցելու: Իսկ երեխաների` գետնին արված նկարները կգնահատվեն փորձառու նկարիչների կողմից և ըստ թեմատիկ լուծումների՝ մանուկներին պատվոգրեր ու շնորհակալագրեր կհանձնեն: Բացի այդ, երեխաները որպես նվեր «Ծիծեռնակ» ամսագրի համարները կստանան:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



