Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորներինը՝ մոտ 400-ի, հայտնի են դարձել նոր մանրամասներ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորների թիվը` մոտ 400-ի: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:
Հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթգծի կայարանի շրջանում առավոտյան 2 պայթյուն էր որոտացել Ժողովրդական ժողովրդավարական կուսակցության խաղաղ հանրահավաքին:
«Էխո Մոսկվին» հայտնում է, որ թուրքական ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է, ըստ երևույթին, մահապարտ ահաբեկչի մարմնի մասեր, ով 25-30 տարեկան տղամարդ է: Հայտնաբերվել են նաև մատնահետքեր:
ԶԼՄ-ները հայտնում են, որ մասնավորապես Ստամբուլում այսօր հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել` հարգելու ահաբեկչության զոհերի հիշատակը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



