Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ դատավոր է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԴատավոր Նելսոն Մոնկադա Գոմեսն անհայտ անձանց կողմից սպանվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, հայտնել է երկրի դատախազությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սկսվել է դատավոր Նելսոն Մոնկադա Գոմեսի մահվան հետաքննությունը, որը սպանվել է Էլ- Պարաիսոյում Պաես պողոտայում»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Որոշ տեղեկություններով դատավորի վրա հարձակում են իրականացրել մի քանի մարդ, որոնք մինչ այդ գրոհել էին ցուցարարների կառուցած բարիկադների վրա։ Դատավորը իր մեքենայով փորձել է շրջանցել բարիկադը, երբ նրա վրա սկսել են կրակել։ Հետո նրանից գողացել են անձնական իրերը։
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի ակցիաներ են շարունակվում, վերջին տեղեկություններով դրանց ընթացքում զոհվել է 70 մարդ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



