Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովն ընդունել է ցեղասպանությունների կանխարգելման նախագիծ
ПОЛИТИКАԵրեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ հինգ նախագիծ է ընդունվել, որոնցից մեկն էլ վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելմանը: Արմենպրես-ի փոխանցմամբ` համաժողովի ավարտից հետո Սենեգալի ԱԳ նախարար Մանքյուր Նդայեն նշեց, որ այդ կերպ Ֆրանկոֆոնիան կրկին հաստատեց, որ խաղաղության, հանդուրժողականության, երկխոսության եւ փոխըմբռնման տարածք է: Նդայեն նաև ասաց, որ համաժողովում քննարկվել են շատ կարեւոր թեմաներ, որոնք արդիական են:
«Ֆրանկոֆոնիան մի տարածք է, որ ներառում է նաեւ ցեղասպանությունների կանխարգելումը: Համաժողովի ընթացքում քննարկեցինք միգրացիոն խնդիրները: Կլիմային նվիրված Փարիզի համաժողովին ընդառաջ քննարկեցինք կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցեր»,- ասաց Նդայեն` հավելելով, որ քննարկվել է նաեւ կազմակերպության բյուջեն ստեղծելու եւ ֆրանկոֆոն ինստիտուտ ձեւավորելու հարցը:



