Ереван, 23.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Արգելապատնեշը կտրել էր երեխեքի ոտքերը, տղես գիտակցությունը կորցրել էր». Սահմանամերձ գյուղում ապրող զինվորականի ընտանիքը օգնության կարիք ունի. Լուսանկարներ, տեսանյութ

ОБЩЕСТВО

2017թ.-ի հունվարի 1-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում բնակվող Ղազինյանների ընտանիքը բարեկամի տնից հետ վերադառնալու ժամանակ՝ Ոսկեպար- Նոյեմբերյան  ճանապարհին, սարսափելի վթարի է ենթարկվում:

Այդ ժամանակ մեքենայում էին գտնում ընտանիքի հայրը՝ Գագիկը, մայրը՝ Հռիփսիմեն, նրանց տատիկը ու երկու մանկահասակ երեխաները: Արգելապատնեշը մտնելով մեքենայի մեջ՝ կտրում է երկու մանկահասակ երեխաների՝ 7-ամյա Մայայի  ու 8-ամյա Վախթանգի ոտքերը:

Լraber.info-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Հռիփսիմեն պատմեց,  որ հեռախոսները մոռացել էին բարեկամի տանը և շտապ օգնություն կանչելու հնարավորություն չկար, նկատելով, որ ամուսինը ծայրահեղ ծանր վիճակում  ուշագնաց է, իսկ երեխաները արունահոսում են կտրված ոտքերով, չկորցնելով ինքնատիրապետումը, նա անմիջապես դուրս է վազում մեքենայից ու օգնության կանչում մոտակայքում գտնվող զինվորականներին:

Նրանց անմիջապես տեղափոխում են Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, որտեղ առաջին օգնություն ցույց տալուց հետո անմիջապես տեղափոխում են Երևան՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, սակայն, ցավոք սրտի, բժիշկներին չի հաջողվում փրկել երեխաների ոտքերը....նրանց անդամահատում են: 

Ընտանիքը այսօր  ապրում է սոցիալապես ծանր վիճակով ու վատ պայմաներում: Տան միակ աշխատողը Գագիկն է, ով չնայած վթարի հետևանքով  ունեցած առողջական մի շարք խնդիրներին, այսօր էլ շարունակում է աշխատել որպես պայմանագրային զինծառայող:

Фото Մարիամ Մելքոնյան.

Վթարի հետևանքով աղավաղվել է փոքրիկ Մայայի ու Վախթանգի անհոգ մանկության բնականոն ընթացքը:

Фото Մարիամ Մելքոնյան.

Երեխաները գտնվում են ծանր հոգեբանական վիճակում: Նրանք դպրոց չեն հաճախում ու հասարակությունից մեկուսացած ապրում են:  Այսօր նրանց համար երազանք է հասակակիցների հետ բակում խաղալը...

Фото Մարիամ Մելքոնյան.

 

Фото Մարիամ Մելքոնյան.

Չնայած ճակատագրի դաժան փորձությանը՝ փոքրիկները չեն կորցրել իրենց լուսավոր երազանքները ու հրաշքներին հավատալու մանկական շնորհը: 

Фото Մարիամ Մելքոնյան.

8-ամյա Վախթանգի խոսքերի վճռականության մեջ երևում էր զինվորականի ընտանիքում մեծացող փոքրիկ հայրենասերի ձևավորված կերպարը, սահմանամերձ Ոսկեվանում ապրող այս փոքրիկ տղան  հաճախակի լսելով թշնամու կրակոցների ձայնը՝ վստահաբար խոստովանեց, որ չի վախենում թուրքերից և երբ մեծանա, անպայման պետք է բանակ գնա, զենք վերցնի ու պաշտպանի հայրենի գյուղի սահմանները:

Фото Մարիամ Մելքոնյան.

Իսկ շնորհաշատ Մայան, ով շատ է սիրում զբաղվել նկարչությամբ և երազում է խանութպան դառնալու մասին, մեզ զարմացրեց իր ասմունքելու տաղանդով ու խոստացավ, որ  հենց մի օր կարողանա կրկին քայլել՝ հայտնի պարուհի է  դառնալու և պարելու է  բոլորիս համար:

Фото Մարիամ Մելքոնյան.

Фото Մարիամ Մելքոնյան.

Արտեկրում և Հայաստանում ապրող հարգելի հայրենակիցներ, այսօր այս ընտանիքը առավել քան ունի  բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքը:

Երեխաներին անհրաժեշտ է ոտքերի փոխպատվաստում:

Օգնենք նրանց հավատալ, որ անիրականանալի թվացող նրանց բաղձալի երազանքը քայլելու մասին մի օր կարող է հրաշքով իրականություն դառնալ, օգնենք երեխաներին վերագտնել  աղավաղված մանկության պայծառ երազանքները, կրկին  քայլելու, հասակակիցների հետ բակում վազվզելու ու դպրոց հաճախելու ամենապարզ ու մաքուր երազանքները:

Յուրաքանչյուրիդ աննշան թվացող օգնությունը կարող է կրկին  երջանկությամբ. լավատեսության լույսով ու ապագայի նկատմամբ հավատով լցնել սահմանամերձ փոքրիկ  գյուղում բնակվող այս մեծ կամքի ուժով  առանձնացող ընտանիքը:

Նրանց հաշվեհամարն է.

USD 220151900135001     Ասատրյան Հռիփսիմե

AMD 220151900978000     Ասատրյան Հռիփսիմե

Կոնտակտային հեռախոսահամարներ ՝ ընտանիքի հայրը՝ Ղազինյան Գագիկ 07711 37 38

մայրը՝ Ասատրյան Հռիփսիմե 09811 39 29

Նյութը պատրաստեց՝ Մարիամ Մելքոնյանը

Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года