Bulgari-ն արեւապաշտպան ակնոցների մի քանի մոդել Է ներկայացրել ամառային տարեշրջանի համար
ОБЩЕСТВОBulgari իտալական տունը արեւապաշտպան ակնոցների մի քանի մոդել Է ներկայացրել ամառային տարեշրջանի համար: Այդ մասին հայտնել Է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Հավաքածուն փոխանցում Է գույների այն ներկապնակը, լույսն ու ոճը, որոնք բնութագրական են Հռոմի համար: Դրանում ներկայացված Է երկու շարք՝ Serpenti-ն եւ Le Gemme Serpenti-ն:
Մոդելները զարդարված են լազերով փորագրված վեցանկյուն ֆրագմենտներով, որոնք խորհրդանշում են օձի թեփուկների գեղեցկությունը: Le Gemme Serpenti շարքի ակնոցները, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, արվեստի եւ օպտիկայի սահմանագծին են. շրջանակները զարդարված են ոսկեզօծ եւ գունավոր քարերով: Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել Է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Ընկերությունը մասնագիտանում Է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը:



