Եվրամիությունը հորդորել Է ԱՄՆ-ին՝ դուրս չգալ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը հորդորել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր երկիրը դուրս չբերել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Այդ մասինԵվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը գրել Է Twitter-ի իր Էջում: «Խնդրում եմ, Դոնալդ Թրամփ, մի փոխեք (քաղաքական) կլիման դեպի վատը»,-գրել Է Տուսկը, նկատի ունենալով, որ այդ որոշումը կհանգեցնի Բրյուսելի եւ Վաշինգտոնի քաղաքական հարաբերությունների բարդացման:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի, հայտնել Էին, որ Թրամփը որոշում Է ընդունել համաձայնագրից երկրի դուրս գալու մասին: Այնուհետեւ պետության ղեկավարն ինքը Twitter-ի իր Էջում հայտնել Էր, որ մտադիր Է հունիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) հայտարարել, թե Միացյալ Նահանգները մնում Է արդյոք այդ փաստաթղթի մասնակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



