Օբաման Վաշինգտոնում 8 մլն դոլարով տուն Է գնել՝ 8 ննջարաններով եւ 10 սանհանգույցներով. WP
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը Վաշինգտոնում 8 միլիոն դոլարով ձեռք են բերել տուն, որը գտնվում Է Քալորամայի շրջանում: Մայիսի 31-ին այս մասին հայտնել Է Washington Post (WP) թերթը, որը վկայակոչում Է անշարժ գույքի գործակալություններից մեկին:
Հրատարակության շարադրած տվյալների համաձայն՝ ընտանիքն այդ տունը վարձակալել Էր Օբամայի նախագահական ժամկետի ավարտից հետո, իսկ այժմ որոշել Է գնել այն: Թերթի տվյալներով՝ այն ունի ութ ննջարան եւ տասը սանհանգույց: Վաշինգտոնի հյուսիս - արեւմուտքի Քալորամայի շրջանը քաղաքի հնագույն եւ ամենահեղինակավոր շրջաններից մեկն Է: Այդ շրջանում տարբեր ժամանակներում ապրել են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Օբամայի այնպիսի նախորդներ, ինչպիսիք են Վուդրո Վիլսոնը, Ուիլյամ Թաֆթը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ուորեն Հարդինգը եւ Հերբերտ Հուվերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



