Զբոսաշրջության պետական կոմիտեին 80 միլիոն դրամ կհատկացվի
ОБЩЕСТВОՂեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23–րդ հոդվածի 1–ին կետով՝ կառավարությունը որոշել է «Զբոսաշրջության զարգացման ծրագրով» նախատեսված միջոցառումների գծով սահմանված հատկացումներից 80 միլիոն 600 հազար դրամի միջոցառումներն իրականացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով: Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության՝ այսօր կայանալիք նիստում:
Ըստ նախագծի՝ նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով Հայաստանի զարգացման հիմնադրամին դրամաշնորհի տեսքով առանց մրցույթի պիտի հատկացվի 80 միլիոն 600 հազար դրամ և ապահովվի մեկամսյա ժամկետում դրամաշնորհի հատկացման պայմանագրի կնքումը:
2017 թ. պետական բյուջեով «Զբոսաշրջության զարգացման ծրագրի» համար հատկացված 100 միլիոն դրամ գումարից 98 միլիոնը նախատեսված է «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:
Համաձայն կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24–ի որոշման՝ պետական բյուջեից դրամաշնորհները կազմակերպություններին հատկացվում են մրցույթով։ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքների աղյուսակում ըստ մարմինների և ըստ ծրագրերի սահմանվում են այն կազմակերպությունները, որոնց դրամաշնորհները հատկացվում են առանց մրցույթի։ Նախորդ տարիներին ծրագրային միջոցառումները հիմնականում իրականացվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից, որին դրամաշնորհները հատկացվել են առանց մրցույթի։ Սակայն 2017 թ. պետական բյուջեի մասին օրենքի վերը նշված աղյուսակում տվյալ ծրագիրը նշված չէ։
Ըստ նախագծի՝ ծրագրի բնականոն իրականացումն ապահովելու նպատակով որոշմամբ սահմանվում է, որ բյուջեով նախատեսված 98 միլիոն դրամից 80 միլիոն 600 հազար դրամի միջոցառումներն իրականացվեն հիմնադրամի կողմից և նրա հետ կնքվի համապատասխան պայմանագիր:
Նախագծով նախատեսված 80 միլիոն 600 հազար դրամի շրջանակներում 2017 թ. Հիմնադրամի կողմից պետք է իրականացվեն մասնավորապես ծրագրային հետևյալ միջոցառումները` տարբեր լեզուներով գովազդատեղեկատվական նյութերի մշակում, տպագրություն, տարածում, այդ թվում ֆիլմերի, Էլեկտրոնային մարքեթինգի ապահովում նպատակային շուկաներում` Արաբական ծոցի երկրներում, Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանի Դաշնությունում և Սփյուռքում մարքետինգային և խթանման միջոցառումների իրականացում, մասնակցություն միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին, զբոսաշրջային տեղեկատվական թվով հինգ կենտրոնների գործունեությանը պետական աջակցություն, ՀՀ մարզերում ավանդական առնվազն ութ փառատոների կազմակերպմանը պետական աջակցություն, քայլարշավային երթուղիների մշակում և Զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի գործունեությունն ապահովելու նպատակով «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությանը պետական աջակցություն:
«Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով մնացած 17 միլիոն 400 հազար դրամը Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից տնօրինվելու է կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24–ի N 1937–Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացվող մրցույթներով ընտրված կազմակերպությունների միջոցով՝ ծրագրային մյուս միջոցառումներն իրականացնելու նպատակով։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



