ՀՀ նախագահն ու վարչապետը հաջողա՞կ մարդիկ են, թե՞ անհաջողակ. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այսպիսի հայտարարություն է արել.
«Եթե մենք ուզում ենք հաջողակ ազգ ու բիզնեսմեն, ծնողներ լինենք, ուրեմն պիտի հաջողակ լինելու նախանշանները մեզ հարմարեցնենք։ Այդ առումով ես ունեմ հանձնարարական գերագույն քաղաքական իշխանություններից, որ մենք ազգովի պատերազմ հայտարարենք ծխախոտին։ Պայքար, որի արդյունքում կունենանք էլ ավելի առողջ ազգ, էլ ավելի գեղեցիկ երեխաներ, էլ ավելի պայծառ ապագա»:
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է»,– հավելել է նախարարը:
Հիմա հարց է առաջանում. որքան գիտենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը ծխում են:
Ըստ նախարարի նրանք անհաջողակնե՞ր են, թե՞ բացառություններ լինում են:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



