CNN-ը խզել է Քեթի Գրիֆինի հետ պայմանագիրը Թրամփի կտրված գլխով լուսանկարի հրապարակումից հետո
МЕЖДУНАРОДНОЕCNN-ը խզել է կատակերգային դերասանուհի Քեթի Գրիֆինի հետ պայմանագիրը, որը պետք է մասնակցեր ամանորյա շոուին, այն բանից հետո երբ հրապարակվել է Թրամփի կտրված գլխով սկանդալային լուսանկարը։ Իր որոշման մասին հեռուստաալիքը հայտնել է Twitter-ում։
Մինչ այդ Թրամփը դարձյալ Twitter-ում քննադատել էր դերասանուհու արարքը, նշելով, որ դա ամոթալի է։ «Իմ երեխաները, հատկապես իմ 11-ամյա Բարոնը, ծանր ապրումներ ունեցան դրա պատճառով»,- գրել էր նա։
Գրիֆինն ինքը ներողություն է խնդրել իր արարքի համար, ասելով, որ անցել է սահմանը։
Այդուհանդերձ, դերասանուհու հետ պայմանագիրը խզել է նաեւ Route 66 Casino Hotel խաղատունը, որի միջոցառմանը նույնպես Գրիֆինը պետք է մասնակցեր։
ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատվություն է կրում նախագահի անվտանգության համար, հետաքննություն է սկսել լուսանկարի հրապարակման կապակցությամբ։



