Կրեմլ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին «շանս» է տվել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը կարձագանքի ԱՄՆ-ում իր սեփականության առգրավմանը այն դեպքում, եթե Վաշինգտոնը «չշտկի իր քայլերը»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Յուրի Ուշակովը, պատասխանելով այն հարցին, արդյոք Կրեմլը կպատասխանի Բարաք Օբամայի վարչակազմի պատժամիջոցներին, հայտնում է ՌԲԿ-ն։
«Մենք հիմա պարզապես հաշվի ենք առնում ներկա վարչակազմի համար դժվար ներքաղաքական իրավիճակը, բայց բնականաբար, առանց համապատասխան արձագանքի այդ քայլերը չեն մնա, եթե դրանք որեւէ կերպ չշտկվեն ԱՄՆ-ի կողմից»,- ասել է Ուշակովը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվել է «շանս», որպեսզի «նոր վարչակազմը շտկի Բարաք Օբամայի գործողությունները» ։
Հիշեցնենք, որ 2016-ի վերջին Օբաման փակել էր Նյու Յորքում ու Մերիլենդում ռուս դիվանագետների նստավայրերից երկուսը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



