Օբաման՝ «նախագահ» Քանյե Ուեսթի մասին. Կարծում եք՝ այս երկիրը կընտրի ծիծաղելի անունով սեւ տղայի՝ Չիկագոյի հյուսիսի՞ց
ВИДЕОStyle.news.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է, Քանյե Ուեսթը MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է 2020 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու իր ցանկության մասին։ Նրան աջակցել է Քիմ Քարդաշյանն ու Թեյլոր Սվիֆթը։
Հիմա էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է մի քանի խորհուրդներ տվել հայտնի ռեփերին, հաղորդում է France 24-ը։
«Առաջին հերթին, դուք պետք է շատ ժամանակ ծախսեք մի քանի տարօրինակ պերսոնաժների հետ, որոնք իրենց պահում են ինչպես ռեալիթի շոուի ժամանակ»,- կատակել է երկրի նախագահն իր կողմնակիցների համագումարի ժամանակ։
Օբաման Ուեսթին նախազգուշացրել է, որ երաժիշտի My Beautiful Dark Twisted Fantasy ալբոմի անվանումը վտանգավոր է յուրաքանչյուր քաղաքական գործչի համար։
«Դուք իսկապես կարծում եք, որ այս երկիրը նախագահ կընտրի ծիծաղելի անունով սեւ տղայի՝ Չիկագոյի՞ց։ Դա խելագարություն է»,-ընդգծել է Օբաման՝ ընդգծելով, իր նմանությունը ռեփերի հետ։
-



