Զբոսաշրջիկներին արգելել են լուսանկարել շվեյցարական գյուղերից մեկը՝ դրա գեղեցկության պատճառով
ОБЩЕСТВОՇվեյցարիայի Բերգյուն գյուղի վարչակազմը որոշել Է ճանապարհորդներին արգելել լուսանկարելու բնակավայրը, քանի որ նրա տեսարժան վայրերը անչափ գեղեցիկ Է համարում: Այդ մասին հայտնել Է զբոսաշրջության տեղական գրասենյակը: Շվեյցարիայի արեւելքի լեռներում գտնվող Բերգյուն գյուղի խորհուրդը նման արգելք սահմանելու օգտին քվեարկել Է մայիսի 29-ին: «Գիտականորեն ապացուցված Է, որ արձակուրդի ընթացքում արված գեղեցիկ լուսանկարները, որոնք զետեղվում են սոցցանցերում, դրանց դիտողներին դժբախտ են դարձնում, քանի որ այդ մարդիկ իրենք չեն գտնվում տվյալ վայրում»,-նշվում Է տուրիստական գրասենյակի հաղորդագրության մեջ: Բնակավայրի ղեկավար Պիտեր Նիկոլայը հորդորել Է զբոսաշրջիկներին՝ այցելել Բերգյուն՝ անձամբ համոզվելու նրա տեսարժան վայրերի գեղեցկության մեջ: Զբոսաշրջության գրասենյակն արդեն հեռացրել Է գյուղի լուսան! կարները սոցիալական ցանցերի իր օգտ! ահաշիվներից: Նրանց, ովքեր կլուսանկարեն Բերգունը, այսուհետեւ հինգ եվրո տուգանք Է սպառնում: Բերգյունի զբոսաշրջության հարցերի տնօրեն Մարկ Անդրեա Բարանդունը The Local պորտալի հետ զրուցելիս խոստովանել Է, որ այսօրինակ արգելքը մասնակիորեն գովազդային հնարք Է, որը կոչված Է ուշադրություն գրավել գյուղի վրա: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ նման նորման կատակ չԷ, այն իրոք հաստատել Է տեղի վարչակազմը: Բարանդունը հավելել Է, որ տուգանքը հազիվ թե կիրառվի պրակտիկայում:



