Ադրբեջանական զինուժը չի վերացրել հայկական կողմի կրակակետ․ Սենոր Հասրաթյան
ОБЩЕСТВОTert.am-ը գրում է.
Ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկատվությունը, թե իրենք վերացրել են հայկական կրակային կետ, իրականությանը չի համապատասխանում․այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Սահմանին իրավիճակը հանգիստ է: Կրակային կետ չեն վերացրել, ապատեղեկատվություն է»,- ասաց նա:
Նշենք, որ Haqqin.az ադրբեջանական լրատվամիջոցը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրել էր, որ ադրբեջանական զինուժը վերացրել է երկարաժամկետ կրակակետ:
Հասրաթյանն ադրբեջանական ապատեղեկատվությանն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով.
«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի բանակին մեղադրելով 82 և 120մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ու նաև «ավելորդ» չհամարեց իր սովորության համաձայն «զգուշացնել», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



