Ինչպե՞ս քիչ ուտել և շուտ հագենալ
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները.

Գիտնականների կողմից հայտաբերվել է, որ ծովային կաղամբի քիմիական բաղադրության և այլ մուգ դարչնագույն ջրիմուռների բաղադրության մեջ մտնող նյութն ընկներով ստամոքս, վերածվում է գելանման նյութի: Եվ այս զվարճալի հեղուկանման նյութը նպաստում է հագեցվածության զգացողության առաջացմանը:

Գիտնականները ենթադրում են, որ այն կարող է առաջանալ երկու պատճառով՝ այն դանդաղեցնում է մարսողական համակարգում սննդի տեղաշարժը և որ գելը հագեցվածություն է առաջացնում ստամոքսում գտնվելու հաշվին:

Անկախ ամեն ինչից այն աշխատում է: Մասնագետները պնդում են, որ ծովային կաղամբը կարգավորում է վահանաձև գեղձի աշխատանքը, մեծ քանակությամբ ֆոսֆոր, յոդ, վիտամիններ է պարունակում: Մասնագետները խորհուրդ են տալիս ծովային կաղամբ ավելի հաճախ ուտել:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Когда земля уходит из-под ног: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



