Բրազիլիայի Գերագույն դատարանը ոստիկանությանը թույլատրեց կոռուպցիայի գործով հարցաքննել նախագահին
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայի Գերագույն դատարանը որոշել Է երկրի նախագահ Միշել Տեմերին հարցաքննել կոռուպցիայի գործով: Մայիսի 31-ին այդ մասին հայտնել Է բրազիլական Jornal Nacional հրատարակությունը:
Բրազիլիայի Գերագույն դատարանի ղեկավար Էդսոն Ֆաչինը որոշել Է, որ հարցաքննությունը պետք Է կատարվի տասն օրվա ընթացքում: Տեմերն իրավունք ունի պատասխանները ֆեդերալ ոստիկանություն ուղարկել գրավոր տեսքով: Ավելի վաղ Globo-ի լրագրողները Գերագույն դատարան են ուղարկել ձայնագրություն, որում ձայնագրված Է, ենթադրաբար, Տեմերի եւ JBS ընկերության բարձրաստիճան կառավարիչների մեկի խոսակցությունը: Այդ խոսակցության ընթացքում Տեմերը հավանություն Է տալիս լռելու համար Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունիեին կաշառք տալուն, որը որպես վկա Է հա! նդես գալիս կոռուպցիայի գործով:
Դրանից հետո Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշում Է կայացրել նրա դեմ կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություն սկսել: Տեմերն ինքը պնդում Է իր անմեղությունը եւ հայտարարում, թե մտադիր Է չԷ պաշտոնաթող լինել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



