Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պետերբուրգյան ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով

ЭКОНОМИКА
Երկու օր առաջ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել էր Սանկտ Պետերբուրգի գործարար շրջանակներից կազմված պատվիրակությանը՝ քննարկելու համագործակցության հեռանկարները։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքի էջից:
 
Այցը կազմակերպվել էր Սանկտ Պետերբուրգի Արտաքին կապերի կոմիտեի նախաձեռնությամբ։ Պատվիրակության կազմում էին ընդգրկված պետերբուրգյան մի քանի ընկերությունների ներկացուցիչներ, ինչպես «Возрождение», «Петербургский тракторный завод», «Герофарм», «Агрополис» և այլն:
 
Գյուղմթերքի պահեստավորման և իրացման «Агрополис» կենտրոնի ներկայացուցիչը նախարարին էր ներկայացրել իրենց գործունեությունը ՌԴ–ում և նշել, որ իրենք հետաքրքրված են հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ, մասնավորապես՝ գյուղմթերքի և վերամշակված սննդի ոլորտում։
Դեղորայքի մշակմամբ և արտադրությամբ զբաղվող «Герофарм» ընկերության ներկայացուցիչը նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է Մեղրիի Ազատ տնտեսական գոտում արտադրության հիմնմամբ։
 
Մնացած ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ նույնպես քննարկվել էին հետագա համագործակցության հնարավորությունները, ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ դրանք իրագործելու նպատակով:
Նշված չորս ընկերություններից «Возрождение»–ն երկար տարիների պատմություն ունեցող ընկերություն է: Այն հիմնվել է մոտ 30 տարի առաջ՝ 1989 թ: Ընկերությունն ի սկզբանե կենտրոնացած էր սալիկների և շինարարական նյութերի արտադրությամբ: Սակայն տարեց տարի ավելացնելով իր մասնաճյուղերի թիվը Ռուսաստանի այլ քաղաքներում ևս՝ այն կայուն հիմքերով հաստատվեց ռուսական շինարարական շուկան սպասարկող ընկերությունների կողքին:
 
1999 թ. սկսած ընկերությունը գործունեության մեկ այլ ճյուղի է անցում կատարում՝ ճանապարհատրանսպորտային շինարարություն: Ընկերության պաշտոնական կայքում կարդում ենք, որ վերջինս բավական շատ աշխատանքներ է իրականացրել թե՛ Սանկտ Պետերբուրգում, թե՛ Դաշնության այլ մեծ քաղաքներում և թե՛ Ռուսաստանի սահմաններից դուրս: Մասնավորապես կառուցվել են ճանապարհային կոմպլեքսներ, էստակադաներ, կամուրջներ:
 
Մյուս ընկերությունը՝ «Петербургский тракторный завод»–ը, պարզվում է ավելի վաղեմի պատմություն ունի: Ոչ ավելի, ոչ պակաս այն մոտ 90 տարվա հետագիծ ունի: Տրակտորների արտադրությամբ զբաղվող գործարանի ստաժը համարակալվում է 1924 թ.–ից, երբ արտադրվել էր առաջին՝ «Фордзон–Путиловец» անունը կրող տրակտորը:
Դեղագործությամբ զբաղվող «Герофарм»–ը համեմատաբար նոր ընկերություն է նախորդ երկու ընկերությունների կողքին. այն կազմավորվել է 2001 թ.: Ընկերության պաշտոնական կայքում կարդում ենք, որ այն բավական արագ տեմպերով առաջ գնացող ընկերություն է, քանի որ միայն 2016 թ. 2015 թ.–ի նկատմամբ ունեցած շահույթի աճը կազմել է 35%:
 
Միասին դեպի լավագույն կյանք նշանաբանով առաջնորդվող «Агрополис»–ը, որը այս ընկերությունների շարքում միակն է, որ զբաղվում է գյուղատնտեսական նշանակության մթերքների մշակմամբ, ինչպես նաև ջերմոցների պատրաստմամբ, իր պաշտոնական կայքէջում գրել է, որ ընկերության հաջողությունը ուղիղ կերպով կախված է նրանից, ինչպես են ընթանում իրենց հաճախորդների գործերը:
 
Ինչ խոսք, նման պատմություն, նման սկզբունքներ ունեցող ընկերությունների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու անգամ փորձերն են հուսադրող: Իսկ այն, որ հայկական շուկայի մթերքը կարող է ավելի մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում ոչ միայն հուսադրող է, այլև՝ խոստումնալից:
 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»