Շրի Լանկայում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել Է 200-ը
МЕЖДУНАРОДНОЕՇրի Լանկայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 200-ը, եւս 96 մարդ անհայտ կորած Է համարվում: Այդ մասին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 193 զոհերի եւ 94 անհայտ կորածների մասին: Արտակարգ պատահարների րձագանքման կենտրոնը մայիսի 31-ի առավոտյան հայտնել Է, որ վերջին տվյալներով զոհվել Է 202 մարդ:
Երկրի տարբեր տարածաշրջաններում հեղեղումներ են առաջացրել մայիսի 26-ին սկսված հորդառատ անձրեւները:
Հեղեղումների եւ սողանքների հետեւանքով շուրջ 600 հազար բնակիչներ հարկադրված Էին լքել իրենց տները, ավերվել Է ավելի քան 1,3 հազար տուն, եւս շուրջ 5 հազար շենքեր վնասվածքներ են ստացել: Շրի Լանկայի արտակարգ պատահարների արձագանքման կենտրոնի տվյալներով՝ ընդամենը հեղեղումներից ավելի քան 557 հազար մարդ Է տուժել երկրի 15 օկրուգներում: Տարերքից տուժած բնակիչներից շատերն սկսել են վերադառնալ իրենց տներ:
Շրի Լանկան արդեն դիմել Է ՄԱԿ-ին եւ Հարավային Ասիայի երկրներին՝ խնդրելով օգնել տարերքի հետեւանքների վերացման գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



