ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագծերը
ПОЛИТИКАԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և քվեարկությամբ ընդունեց Կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգի օրենսդրական նախաձեռնությունները: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից նախագծերի փաթեթին կողմ քվեարկեցին 61,! դեմ՝ 35 պատգամավոր:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից նախագծերի փաթեթին միաձայն կողմ քվեարկեցին 93 պատգամավոր:
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին 96 պատգամավոր:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին 97 պատգամավոր:
«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից նախագծերի փաթեթին կողմ քվեարկեցին 61, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 26 պատգամավոր:



