Պենտագոնը հավաստել Է, որ սկսել Է զենքի մատակարարումը սիրիացի քրդերին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն սկսել Է սպառազինությունների եւ հանդերձանքի մատակարարումները քուրդ մարտիկներին, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրման գործողությանը: Այս տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հավաստել են Պենտագոնում:
«Ես հավաստում եմ, որ ԱՄՆ-ի գլխավորած (հակաահաբեկչական) կոալիցիան սկսել Է զենքի եւ հանդերձանքի մատակարարումները «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական կազմավորումներին»,- ասել Է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Փահոնը: Նա նշել Է, որ խոսքը վերաբերում Է «հրազենին, զինամթերքին, ծանր գնդացիրներին», ինչպես նաեւ այլ զինատեսակների, որոնք անհրաժեշտ կլինեն ԱՄՆ-ի գործընկերներին:
Փահոնի խոսքով՝ «ամերիկացի զինվորական խորհրդականները հնարավորինս կիրականացնեն քրդական կազմավորումներին մատակարարված զենքի կիրառման մոնիթորինգ, որպեսզի այն օգտագործվի բացառապես ԻՊ-ի դեմ պայքարելու համար»: «Սիրիայի ժողովրդավական ուժերի» կազմավորումներն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օգնությամբ 2016 թվականի նոյեմբերի 6-ին սկսել են Ռաքա քաղաքի ազատագրման գործողությունը, որը համարվում Է ԻՊ-ի սիրիական պատվարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



