Հայաստան-Ալբանիա. Եվրո-2016-ի վերջին հանդիպումը
СПОРТՀայաստան - Ալբանիա. 3 խաղ. +1=1-1. գոլեր՝ 5:3
Եվրո-2016. I խմբի վերջին տուր
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, սկիզբը՝ 20:00
գլխավոր մրցավար՝ Շիմոն Մարցինյակ (Լեհաստան)
բուքմեյքերներ՝ 4.00 - 3.30 - 2.10
Այսօր Հայաստանի հավաքականը կավարտի ելույթները Եվրո-2016-ի ընտրական փուլում: Անցկացրած 7 հանդիպումներից հետո հայ ֆուտբոլիստները 2 միավորով եզրափակում են I խմբի մրցաշարային աղյուսակը:
Կշարունակվի՞ արդյոք հակառեկորդը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս 0:4 հաշվով զիջեց Ֆրանսիային: Հայաստանի հավաքականն իր 23-ամյա պատմության ընթացքում նոր հակառեկորդ սահմանեց՝ 12-րդ անընդմեջ խաղում չկարողանալով հաղթանակ տոնել: Հավաքականը գերազանցեց իր կենսագրությունում առանց հաղթանակների ամենաերկար շարքը, որ գրանցվել էր 1996-1997 և 2008-2009թթ. (11-ական խաղ):
Բնական է, որ նման անհաջող ելույթների շարքից հետո Հայաստանի հավաքականը եւ նրա գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը գտնվում են քննադատության սուր ալիքի տակ: Ընտրական այս փուլում Հայաստանի ընտրանին մեծ հիասաթափություն պարգեւեց հայ ֆուտբոլասերներին:
Ալբանիայի կարեւորագույն հանդիպումը
Շատ ավելի հարուստ պատմություն ունեցող Ալբանիան առաջին անգամ հնարավորություն ունի դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Ալբանիայի համար առաջիկա մրցավեճը մինչ այժմ կայացած ամենակարեւոր խաղն է, որում դրական արդյունքում Ջիանի դե Բիազիի սաներին միանգամից դուրս կբերի Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Պարտության կամ ոչ-ոքիի դեպքում Ալբանիան I ենթախմբում կգրավի 3-րդ տեղը եւ իրավունք կստանա հանդես գալ փլեյ-օֆֆում, որտեղ արդեն շատ ավելի ծանր փորձություն է սպասվելու:
Դանիան սպասում է հանդիպման արդյունքին
Այս մրցավեճը մեծ նշանակություն ունի ոչ միայն Ալբանիայի, այլ նաեւ Դանիայի հավաքականի համար: Դանիացիներն արդեն ավարտել են իրենց ելույթներն ընտրական փուլում եւ այժմ ընթանում են 2-րդ հորիզոնականում: «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլում Դանիային ինքնաբերաբեր կհայտնվի այն դեպքում, եթե Ալբանիան չհաղթի Երեւանում:
Վիճակագրություն
Հայաստանի հավաքականը վերջին 3 հանդիպումներում գոլ չի խփել, փոխարենը սեփական դարպասն ընդունել է 6 գոլ:
Ալբանիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի արտագնա հանդիպումներում գնդակ չի ընդունել:
Ընտրական վերջին 3 խաղերում Ալբանիան չի կարողացել հաղթանակ տոնել՝ կրելով 2 պարտություն:
Հավաքականների միջև նախորդ հանդիպումը կայացել է այս տարվա մարտին. նախ Մերգիմ Մավրայը ինքնագոլի հեղինակ դարձավ, ապա ինքը հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղավարտին մոտ Գաշին հաղթանակ պարգևեց ալբանացիներին:
Հատկանշական է, որ պաշտոնական խաղերում Հայաստանի ընտրանին իր վերջին հաղթանակը տարել է նախորդ տարվա հենց այս օրը՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթելով Բուլղարիայի ընտրանուն:
Ալբանացիների հավանական մեկնարկային կազմը
Ամենայն հավանականությամբ հյուրերը խաղադաշտ են մտնելու մեկնարկային հետևյալ կազմով. Բերիշա, Հյուսայ, Ցանա, Ջիմիցի, Ալիյի, Լիլա, Բաշա, Շալա, Լենյանի, Մեմուշայ, Շիկալեշի:
Խաղից առաջ
Հանդիպման նախօերին կայացած ասուլիսում Սարգիս Հովսեփյանն ընդգծեց վերջին խաղում սեփական հարկի տակ հաղթանակի հասնելու կաևորությունը. «Չկա անպարտելի հավաքական... ոչ ոք չի կարող նախորդ օրն ասել, որ իր թիմը վաղն անպայման կհաղթի: Ընտրական փուլի մեր վերջին խաղն է և շատ ենք ցանկանում հաղթել»:
Ալբանիայի հավաքականի կարևորագույն խաղից առաջ Ջիանի դե Բիազին ասել է հետևյալը. «Երբ ստանձնում էի պաշտոնս, Ալբանիայում ասացի, որ հավաքականի հետ գնալու ենք Ֆրանսիա. ինձ խենթ համարեցին: Մեզ համար խորհրդանշական հնարավորութուն է՝ հաղթել և ուրախացնել սեփական ժողովրդին: Կարծում եմ՝ մի օր էլ Հայաստանը նմանատիպ հնարավորություն կունենա»:
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
3
Оппозиционеры «решили» победить в Вагаршапате: «Паст»
4
Почему наблюдательная миссия борется с другой наблюдательной миссией? «Паст»
5
Какую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»



