Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Փակ շրջան. քաղաքացիները բողոքում են հանրային պաշտպանների, իսկ հանրային պաշտպաններն էլ քաղաքացիների անտարբերությունից. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վարսեր Կարապետյանը համաձայն չէ, հասարակության շրջանում ձևավորված այն կարծիքի հետ, որ գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը շատ ցածր է: Նրա կարծիքով դրա մասին դատողություններ հարկավոր է անել կատարված գործերի քանակից և արձանագրված արդյունքներից ելնելով:

2013 թ. համեմատությամբ 2016 թ. քաղաքացիների դիմումների թիվը, ըստ նրա, աճել է 13 անգամ, ինչը վկայում է Հանրային պաշտպանի գրասենյակի արդյունավետ աշխատանքի մասին: Եվ եթե 2013–ին պալատն ունեցել է 363 դիմում քաղաքացիներից, ապա 2016–ին դիմումների թիվը հասել է 4750–ի:

Դիտարկմանը, թե դա նաև խոսում է բնակչության սոցիալական վիճակի վատթարացման մասին, քանի որ մարդիկ անձնական փաստաբան վարձելու փոխարեն ստիպված դիմում են հանրային պաշտպանի գրասենյակին, Վ.Կարապետյանը չհամաձայնեց:

«Դա այդքան էլ այդպես չէ, քանի որ այդ ընթացքում տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ, բացի այդ՝ ավելացավ հանրային պաշտպանների թիվը: Մասնավորապես՝ հանրային պաշտպանների թիվը 32–ից ավելացավ 18–ով, ապա՝ ևս 5–ով: Ներկայումս հանրային պաշտպանների հաստիքների թիվը 55 է, որոնց հիման վրա աշխատում են 71 հանրային պաշտպան. հաստիքների մի մասը բաժանվել են 0,5 և 0,25 հաստիքների՝ նպատակ ունենալով ապահովել ՀՀ ողջ տարածքում անվճար իրավաբանական օգնության տրամադրումը»,– ասաց Վ. Կարապետյանը:

Բացի այդ, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ավելացել են նաև գրասենյակի կողմից մատուցվող անվճար իրավաբանական օգնության շրջանակները: Այսպես՝ եթե նախկինում քաղաքացիների դիմումի հիման վրա միայն 3 խումբ գործերով էր տրամադրվում անվճար իրավաբանական օգնություն, ապա ներկայումս սահմանվել են 15 կատեգորիայի անձինք, որոնց տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն քաղաքացիական, վարչական, սահմանադրական և քրեական գործերով՝ անկախ գործի բնույթից՝ բացառությամբ օրենքով նախատեսված որոշ դեպքերի:

«Այսինքն՝ այսօր արդեն քաղաքացիները կարող են քաղաքացիական, վարչական, քրեական և սահմանադրական գործերով, անկախ գործի բնույթից դիմել և ստանալ անվճար իրավաբանական օգնություն: Եվ դիմումների քանակն ավելացել է այդ կատեգորիաների ավելացման և նաև Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից մշակված և Փաստաբանական պալատի կողմից իրականացված նոր քաղաքականության ներդրման շնորհիվ»,– ասաց Վ.Կարապետյանը:

Խոսելով քաղաքացիների գործերը ամիսներով կամ երբեմն անգամ տարիներով գրասենյակի փաստաբանների դարակներում մնալու և դիմումատուների հետ ակտիվ կապ չպահպանելու, ինչպես նաև հարցումները ժամանակին չիրականացնելու և արհեստականորեն գործերը ձգձգելու մասին, գրասենյակի ղեկավարի տեղակալն ասաց, որ ՓՊ ղեկավարի որոշում կա, թե փաստաբանական օգնությունն ինչ ժամկետներում պետք է իրականացվի: Բացի այդ, կա նաև մոնիթորինգի ծառայություն, որտեղից հսկվում է, թե նշված ժամկետները պահպանվում են, թե՝ ոչ:

«Այլ հարց է, թե հարցումն ստացած կողմն ինչ ժամկետներում է տրամադրում հարցման պատասխանը: Լինում են դեպքեր, որ նույնիսկ հարցումն ստացած կողմը չի պատասխանում մեր հարցմանը: Այդ դեպքերում սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ պատասխան չստանալու դեպքում, երկրորդ հարցումն ենք կատարումն»,– ասում է Վ. Կարապետյանը:

Դրանից բացի կարող է լինել նաև դատարանի միջոցով հարցմանը պատասխանել պարտադրելու տարբերակը, սակայն, ըստ Վ. Կարապետյանի, գործը դրան հիմնականում չի հասնում: Գրասենյակի ղեկավարի տեղակալի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ քաղաքացու գործի մասին հարցման արդյունքները նորմալ ժամկետների մեջ ստացվում են, սակայն քաղաքացիներն իրենք չեն գալիս իրենց գործի ետևից:

«Կադաստրային գործեր ունենք՝ երբեմն հարյուրավոր էջերով, որոնք ստացվել են հանրային պաշտպանի կողմից, սակայն երբեմն լինում են դեպքեր, որ քաղաքացին այլևս չի հետաքրքրվում իր գործով: Իհարկե նման դեպքում հեռախոսազանգով, ապա նաև գրավոր ծանուցմամբ՝ գրասենյակ դիմած քաղաքացին տեղեկացվում է հարցման պատասխանը ստացված լինելու և գործի հետագա ընթացքը լուծելու համար գրասենյակ ներկայանալու անհրաժեշտության մասին»,– ասաց Վ. Կարապետյանը:

Անկեղծ ասած մի փոքր վիճելի է թեզը թե՝ քաղաքացին չի հետաքրքրվում իր գործով: Իրականությանն ավելի մոտ է այն վարկածը, որ հանրային պաշտպանի ինստիտուտից հոգնած քաղաքացին ստիպված է լինում մասնավոր փաստաբանի ծառայություններից օգտվել, պատրաստ լինելով անգամ սեփական գույքը բանկում գրավ դնել:

Վ. Կարապետյանը չցանկանալով համեմատություններ կատարել մասնավոր գրասենյակների հետ, նշեց, որ հանրային պաշտպանի գրասենյակում բազմաթիվ հաջողված գործեր կան, իսկ փաստաբանները չեն կարող անգործություն ցուցաբերել, քանի որ իրենք էլ իրենց հերթին են հաշվետվություն տալիս կատարված գործերի մասին:

Ինչ վերաբերում է կադաստրային հարցումներն անվճար ստանալուն, ապա Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն այսօր իրավունք ունի դիմել և անվճար ստանալ կադաստրային գործերը, որը նույնպես օգնություն է քաղաքացիների համար:

«Իհարկե, դիմադրություն կար անվճար գործերի տրամադրման հարցի հետ կապված, քանի որ այդ պարագայում բոլոր ծախսերը կատարվում է իրենց հաշվին, սակայն գրասենյակի ղեկավարի և Փաստաբանների պալատի կողմից իրականացված քաղաքականության արդյունքում հասանք նրան, որ այսօր գրեթե բոլոր պետական մարմինները հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի գրավոր հարցման հիման վրա քաղաքացիներին ենթակա բոլոր փաստաթղթերը տրամադրում է անվճար»,– ասաց Վ. Կարապետյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт