Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Բաքուն կրկին ցայտնոտի մեջ է. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ հակառակորդ երկիր լինի, բայց Բաքվի, իրենց արտահայտությամբ, «ադրբեջանական երիվարի» համառությունը հիացմունքի է արժանի: Քարոզչական դաշտում Հայաստանի նկատմամբ ունեն հստակ մշակված ծրագիր, որն անշեղորեն առաջ են տանում:

Մինչև աշուն ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը: Ադրբեջանն օգտվել էր կոնսեսուսի իրավունքից և ԵԱՀԿ–ին պարտադրել փակել գրասենյակը: Որպես պատճառ` ադրբեջանական կողմը նշել էր այն, որ այդ կառույցի երևանյան գրասենյակը չարաշահում է իր լիազորությունները և ականազերծում իրականացնում ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև ադրբեջանական «գրավյալ» տարածքներում` դրանով իսկ միջամտելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Իսկ քանի որ կառույցի կանոնադրության համաձայն` գրասենյակները հակամարտություններին միջամտելու իրավունք չունեն, հետևապես երևանյան գրասենյակը ոտնահարել է կանոնադրությունը, ուստի պետք է դրա գործունեությունը դադարեցնել:

Եվ Բաքուն հասավ իր նպատակին: Գրասենյակը փակվեց:

Ու հիմա իրենց համար նոր բացահայտում են արել: Հայաստանի սահմանամերձ շրջաններում ականազերծման աշխատանքներ իրականացնելու է ՆԱՏՕ–ի «Վստահության հիմնադրամը»: Այս լուրը, որի մասին, ի դեպ, հայկական կողմը հայտարարել էր դեռ գարնան սկզբին, աղմուկի նոր ալիք է բարձրացրել: Դեռ մարտին հայկական կողմը նշել էր, որ Հայաստանն ու ՆԱՏՕ–ն ստեղծում են «Վստահության հիմնադրամ», որի միջոցով իրականացվելու է երկու ծրագիր՝ ծառայությունից դուրս եկած զրահամեքենաների ոչնչացում և սահմանամերձ շրջաններում հումանիտար ականազերծում:

«Հարցն այն է՝ արդյո՞ք ծրագիրը վերաբերելու է բուն Հայաստանի սահմանամերձ շրջաններին, թե նաև Երևանի կողմից «բռնազավթված» տարածքներին»,– հարց է բարձրացնում ադրբեջանական կողմը: Այդ առթիվ նրանք նույնիսկ հարցում են ուղարկել ՆԱՏՕ–ի գրասենյակ, թեև, իրենց խոսքով, դեռ պատասխան չեն ստացել: «Սակայն կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ տեղի կունենա ականազերծման գործընթացը, հարցն այն է, որ այդ պրոցեսը ուսուցողական կլինի հայ սակրավորների համար, ովքեր հետագայում կարող են ականապատել Ադրբեջանի «բռնազավթված» տարածքները»,– գրել է ադրբեջանական պարբերականներից մեկը:

Ի դեպ, Ադրբեջանում նույնպես գործում է ՆԱՏՕ–ի «Վստահության հիմնադրամ»: Եվ այն Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) հետ համատեղ ականազերծման աշխատանքներ է կատարում այդ երկրի տարածքում արդեն մի քանի տարի շարունակ: Բայց այս փաստը Բաքվին այնքան էլ չի մտահոգում: Կարևորը, որ հայկական կողմում նման գործողություններ չլինեն:

Ուստի ելնելով ԵԱՀԿ գրասենյակին առնչվող պատմությունից՝ պետք է ակնկալել, որ առաջիկայում Ադրբեջանը հանդես կգա կամ Հայաստանում «Վստահության հիմնադրամի» փակման առաջարկով, կամ էլ գուցե գնան ավելի հեռուն ու պահանջեն դադարեցնել ՆԱՏՕ–ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (IPAP), որի շրջանակներում կազմակերպվում է Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունը:

Իսկ իրավիճակի անհեթեթությունն այն է, որ նրանք կարողանում են նմանատիպ հարցերը բարձրացնել ամենաբարձր ատյաններում: Եվ վերջիններս էլ ստիպված են լինում պատասխանել, ու հարցը դառնում է օրակարգային: Իսկ այդ ընթացքում մեր դիվանագիտական ղեկավարությունը մտածում է՝ ում որ երկրում դեսպան նշանակի, որ ընտրություններում ներդրած ջանքերը ըստ արժանվույն գնահատի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Иран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокат