Վենեսուելայում բողոքի ակցիաների զոհերի թիվը հասել է 69-ի
МЕЖДУНАРОДНОЕ«Վենեսուելայի քրեական ֆորում» ՀԿ-ի ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն հայտնել է, որ Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է 69-ի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի գլխավոր դատախազ Լուիս Օրտեգա Դիասի հնչեցրած վերջին պաշտոնական տվյալները հայտնել էին 55 զոհերի մասին, իսկ լրատվամիջոցների գնահատականով զոհերն առնվազն 60-ն են։
Ռոմերոյի տվյալներով 49 մարդ հենց սպանվել է, իսկ մնացածը զոհվել են բողոքի ակցիաների ընթացքում զանազան միջադեպերի, դժբախտ պատահարների ու կողոպուտների հետեւանքով։
Վենեսուելայում ապրիլի սկզբից շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



