Ոստիկանները հայտնաբերել են Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով որպես մեղադրյալ հետախուզվող անձին
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Տավուշի մարզային վարչությունների ու Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 2017 թ. մայիսի 30-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1989թ. ծնված, նախկինում դատապարտված Զ. Ղ.-ին։ Նա մայիսի 24-ին Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով ներգրավվե! լ էր որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ 2017 թ. մայիսի 27-ից հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերի հատկանիշներով՝ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստմանն օժանդակելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Զ. Ղ.-ն կալանավորվել է:



