Ֆրանսիայում ձերբակալել են վեց մարդու, որոնց կասկածում են ջիհադականներին Սիրիա ուղարկելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕՎեց մարդ է ձերբակալվել Փարիզում ու Բորդոյում՝ ջիհադի համար Սիրիա մեկնելու ցանց կազմակերպելու կասկածանքով։ Ձերբակալվել են չորս տղամարդ ու երկու կին՝ 27-48 տարեկան, նրանք ֆինանսական ու լոգիստիկ օգնություն էին ցուցաբերում Իրաք կամ Սիրիա մեկնելու ցանկություն ունեցողներին՝ այնտեղ ԻՊ կազմակերպությանն անդամակցելու նպատակով։ Այդ խմբի ամենատարեց անդամը՝ 48-ամյա տղամարդը, մինչ այդ եղել է ամերիկյան Գուանտանամո ռազմակայանի բանտարկյալ։ Նա այնտեղ 8 տարի է անցկացրել ։
Խումբը մի քանի մարդ է ուղարկել Սիրիա ու Իրաք, ասել են ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունքից։
Ըստ այդ բաժանմունքի վերջին հաշվետվության՝ 2017-ի մարտի 20-ին մոտ 700 ֆրանսիացիներ կամ Ֆրանսիայում գրանցված օտարերկրացիներ Իրաքում կամ Սիրիայում են գտնվել։ Նրանցից երեք հարյուրը կանայք են։ Ոստիկանության գնահատականներով՝ մոտ 250 մարդ է սպանվել հակամարտության ընթացքում։



