Հինգ բան, որոնք յուրաքանչյուր ուժեղ կին ուզում է, որ հասկանաս իր մասին
ЛАЙФ1. Նա չի ցանկանում, որ անկախ լինելու իր ցանկությունը շփոթես միայնակ լինելու ցանկության հետ։
Նա գովերգում է իր անկախությունը եւ նման վերաբերմունք սպասում նաեւ քեզանից։ Նա չի փորձում հեռու վանել քեզ, չի փորձում առանձնանալ քեզանից, նա պարզապես ցանկանում է ունենալ նաեւ իր սեփական կյանքը։ Դուք կիսում եք կյանքը, բայց ցանկացած պահ չի կարող ընդհանուր լինել։ Նա ցանկանում է, որ դու դա հասկանաս։
2. Ժամանակներ կլինեն, երբ նրան քո օգնությունն անհրաժեշտ կլինի։
Նա ուժեղ է, բայց նա ամեն ինչ ինքնուրույն չի կարող անել։ Ոչ ոք չի կարող, եւ նա դա գիտի։ Նա ցանկանում է, որ դու հասկանաս, որ նույնիսկ չնայած իր անկախությանը, նրան անհրաժեշտ կլինի քո օգնությունը, եւ նա չի վախենա այն ընդունել։
3. Նա ինքն է որոշումներ ընդունում, դու չես կարող ստիպել նրան ինչ-որ բան անել։
Երբ դու կարծում ես, թե նա ինչ-որ բան է անում, որովհետեւ դու ես դա ցանկանում, ամենայն հավանականությամբ, սխալվում ես։ Նա ինքն է որոշումներ ընդունում ու հասկանում դրանց հետեւանքները։ Նա կանի ինչ-որ բան, որպեսզի դու երջանիկ լինես։ Սակայն պատճառն այն է, որ նա ինքն է դա ցանկանում, նա ցանկանում է քեզ երջանիկ տեսնել։
4. Նա իր կյանքում տեղ չի ազատում քեզ համար, դու պարզապես մտնում ես նրա կյանք։
Ուժեղ կինն իր սիրելիների համար տեղ չի փնտրում իր կյանքում, նրանք պարզապես մտնում են այնտեղ։ Նա գիտի, որը սերը դժվարին կարող է լինել, սակայն գիտի, որ մարդուն սիրելը չպետք է դժվար լինի։ Քեզ նույնպես նա հեշտությամբ կսիրի։
5. Նա գնահատում է այն ամենը, ինչ դու անում ես նրա համար։
Նա հպարտ է ու անկախ, բայց դա չի խանգարում նրան երախտապարտ լինել քեզ այն ամենի համար, ինչ անում ես։ Նա գնահատում է քեզ ու իր համար քո արած ցանկացած մանրուք։
Աղբյուրը՝ Klubber.ua



