Ճապոնիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Այս մասին АПА –ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ճապոնիայի դեսպան Թերյուկի Կատորին։
Դիվանագետը նշել է, որ ճապոնիան սպասում է միջազգային իրավունքների վրա հենված խաղաղ կարգավորման։
«Իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այն հակամարտությունը չէ, որտեղ միայն երկու կողմ պետ է ներգրավվի։ Այդ հարցին ավելի շատ պետք է մոտենալ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական հարցերի տեսանկյունից։ Շատ դժվար է հակամարտությունը լուծել միայն երկու երկրի մասնակցությամբ։ Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է համագործակցել դրա հետ կապ ունեցող երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ»,-ասել է դեսպանը՝ հավելեով, որ հենց դրանում է այս հակամարտությունը տարբերվում Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ տարածքային վեճից։



