Վրաստանը հստակ է որոշել անդամակցել ՆԱՏՕ–ին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանը վճռական է տրամադրված ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում՝ հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ելույթ ունենալով ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստին:
«Վրաստանը հստակ որոշել է ՆԱՏՕ–ի անդամ դառնալ, մենք ակտիվ կշարունակենք դաշինքին ինտեգրման գործընթացը, կշարունակենք այդ ուղղությամբ բարեփոխումները»,– նշել է վարչապետը: ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու Վրաստանի որոշմանը: Այդ մասին էլ հայտարարել է վեհաժողովի նախագահ Պաոլո Ալին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



