Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը չստացվեց

МЕЖДУНАРОДНОЕ
Սիցիլիայում հրավիրված Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի առիթով ԱՄՆ–ում կատակում են, թե նախագահ Թրամփը ճիշտ իր տեղն էր գնացել՝ մաֆիայի հայրենիք, որովհետև հայտնի Կորլեոնե կնքահոր նմանությամբ պատերազմ է հայտարարել բոլորին:
 
Գերմանացիները վատն են, որովհետև պատշաճ կերպով չեն առևտրային հարաբերություններ պահպանում ԱՄՆ–ի պես հզոր երկրի հետ, Բրյուսելը առնետանոցի է վերածվել, Փարիզը նախկին Փարիզը չէ՝ իր ընկերն այլևս այնտեղ ոտք չի դնում, Չեռնոգորիայի նախագահը խանգարում է արարողակարգային լուսանկարում ամբողջ շքեղ հասակով երևալ՝ դրա համար էլ պիտի նրան մի կողմ հրել, Կանադայում շատ են իրենց երևակայում, Ճապոնիան պիտի արագացնի դաշնակցային քայլերը՝ Հյուսիսային Կորեայի հետ կապված: Մի խոսքով՝ ամբողջ աշխարհն ինչ–որ բան այնպես չի անում, և չնայած բոլորը խանգարում են Ամերիկան նախկինի պես մեծ դարձնելուն, միևնույն է, Թրամփը կանի դա և նախ՝ իր երկրում: Washington Post թերթի ներկայացմամբ՝ մեծ տուրնեից հայրենիք վերադարձած ու իր վարկանիշը ևս մի քանի կետով նվազած հայտնաբերած Թրամփի պատերի ներքո ամենահաճախ հնչող միտքն այս պահին դոն Կորլեոնեի հայտնի թևավոր խոսքն է՝ «Պատերազմ ենք սկսում»:
 
Պատերազմն էլ, հայտնի դարձավ, տարվելու է մի քանի ուղղությամբ. վարկանիշի բարձրացում, որի համար արդեն քաղտեխնոլոգները փորձում են վերականգնել նախընտրական շրջանի ոգին՝ Թրամփին առաջարկելով այս անգամ էլ հայրենիքում տուրնե սկսել և նորից շփվել հասարակ մարդկանց հետ, Սպիտակ տնից տեղեկատվության արտահոսքի խողովակների հայտնաբերում և արգելափակում, մամլո խոսնակի լիազորությունների նվազում, իսկ որ ավելի ճիշտ է՝ ավանդական բրիֆինգին օժանդակ ուժերի ներկայություն, պայքար թշնամական մամուլի, նենգ ուժերի դեմ և այլն:
 
Հաղթական, թե՝ ոչ, դեռ վաղ է ասել, բայց ակնհայտ է, որ պատերազմին զուգահեռ՝ Սպիտակ տունը փորձում է էլ ավելի խստացնել հռետորաբանությունն իր համար գլորման վեմ դարձող Ռուսաստանի հանդեպ: Օրինակ՝ Մեծ Յոթնյակի գագաթնաժողովից առաջ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարեց, թե այդ երկիրը չի վերադառնա ամենազարգացած երկրների ակումբ՝ Մեծ յոթնյակ, քանի դեռ չի վերականգնվել Ուկրաինայի ինքնիշխանությունը:
 
«Մենք Ռուսաստանին հստակորեն բացատրել ենք, թե ինչ է դա նշանակում, խոսքը Մինսկի համաձայնագրերի կատարման և Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման մասին է»,– ասել էր պետքարտուղարը, այդկերպ, ասես, ջնջելով եվրոպացի պաշտոնյաների թողած վատ տպավորությունն առ այն, թե՝ իրենց չի հաջողվել ամբողջական համաձայնության գալ Ռուսաստանի հարցում: Բայց, ինչպես հայտնի գրքում է ասվում՝ այս դեպքում էլ ստացվեց այնպես, որ կատուն գնաց, իսկ ժպիտը մնաց: Այլ կերպ ասած՝ Մեծ Յոթնյակի նշանակալի հանդիպման ընթացքում, որում մոլորակի ամենահարուստ պետությունների առաջնորդներն են հավաքվում մի սեղանի շուրջ՝ քննարկելու համաշխարհային տնտեսությանը, անվտանգությանն ու էներգետիկային վերաբերող խնդիրները, ԱՄՆ նախագահն, այնուամենայնիվ ձախողվեց:
 
Ճիշտ է՝ բանակցություններից հետո համաշխարհային տնտեսության շուրջ 50%–ը տնօրինող առաջնորդները համաձայնեցին ավելացնել ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում, զերծ մնալ հովանավորչությունից, վերացնել անարդար մոտեցումները առևտրի ոլորտում և նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, սակայն, նախ՝ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ կլիմայի փոփոխությունների համաձայնագրի հարցում, բացի այդ՝ խտացավ անվստահությունը Թրամփի, ԱՄՆ–Եվրոպա և ընդհանրապես՝ ԱՄՆ–մնացած աշխարհ համագործակցության նկատմամբ:
 
Հնարավոր է՝ ուրիշներն էլ էին դրա համար շատ ջանք թափել, ինչպես Սպիտակ տանն են մտածում այս պահին: Հնարավոր է՝ դեռ նախընտրական շրջանի կարծրատիպերն են աշխատել: Գուցե նաև Թրամփն ինքն է ճիշտ՝ պնդելով, որ այլևս չի պատրաստվում ձրի կամ իր երկրի շահերին հակառակ օգտակար լինել ուրիշներին, երբ օգնության կարիք ունեցողներն իրենք մատը մատին չեն տալիս՝ թեկուզ նույն ՆԱՏՕ–ի ներսում անվտանգության ֆինանսավորումն ավելացնելով: Բայց հանդիպումներն ու միջանձնային շփումները հենց փոխըմբռնման հասնելու համար են, ինչը, ցավոք, այս անգամ էլ տեղի չունեցավ, որքան էլ ԱՄՆ նախագահը Թվիթերում գրի, թե արտակարգ լավ հանդիպումներ ունեցավ ամենուր:
 
 
Գոհար Սիմոնյան
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай