Վրաերթեր Երեւանում եւ Ապարանում. տուժել է 3 տղամարդ եւ 1 կին. մի դեպքում՝ վարորդը դիմել է փախուստի
ОБЩЕСТВОՄայիսի 25-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ծնկան հոդի դրսային վերկոճի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետեւանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Բաղրամյան փողոցում գտնվող վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն, ինչի հետեւանքով նա ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 28-ին, ժամը 17.45-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի երթուղային ավտոբուսը Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որին շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 28-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի 85 հասցեում գործող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 28-ին, ժամը 14.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



