Շարունակելու եմ պաշտոնավարել. Արմավիրի մարզպետ
ОБЩЕСТВОՇարունակելու եմ պաշտոնավարել, պահելու եմ մարզպետի պորտֆելը: Այսօր, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե արդյո՞ք չի ցանկանում այլ աշխատանքի անցնել, քանի որ ամենաերկար պաշտոնավարող մարզպետերից է:
Անդրադառնալով հարցին՝ գործադիր մարմնո՞ւմ են խոստացել, որ մարզպետի պաշտոնում շարունակելու է մնալ, Արմավիրի մարզպետն ասաց. «Ո՛չ, քննարկումներ չեն եղել, իմ աշխատանքով եմ վստահ»:
Ղահրամանյանին զարմացրեց դիտարկումը, որ մարզում, հատկապես գյուղացիների մոտ, իր աշխատանքի հետ կապված դժգոհություն կա՝ առկա են գյուղատնտեսական բազմաթիվ խնդիրներ, մթերման հետ ևս հարցեր կան, ավելին՝ վերջերս բողոքի ակցիա էր կազմակերպվել մարզում:
«Վարունգի արժեքն իջել էր դրա համար էին մարդիկ բողոքում: Վարունգն անցյալ տարի քիչ էր, իսկ այս տարի՝ շատ, կաղամբն անցած տարի շատ էր, այս տարի՝ քիչ: Մթերումները մասնավոր ընկերությունների հետ կապված հարցեր են»,-արձագանքեց Արմավիրի մարզպետը:



