«Բարսելոնայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե. 13 հավանական տիտղոսից 9-ը հիանալի արդյունք է
СПОРТԻսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»: Կատալոնական թիմի մարզչական ղեկին վերջին հանդիպումից հետո Լուիս Էնրիկեն կիսվել է տպավորություններով.
«Ես երջանիկ եմ, քանի որ ինձ դուր է գալիս տիտղոսներ նվաճել և ուրախացնել «Բարսայի» երկրպագուներին: Դա ինձ նաև հպարտություն է տալիս:
Հեռանում եմ. այդպես ավելի լավ է իմ և ֆուտբոլիստների համար: 13 հավանական տիտղոսից 9-ը լավ արդյունք է»,- մասնագետի խոսքն է մեջբերել «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014 թվականին. թիմի հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ գավաթակիր, մեկական անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



