Կլոպ. Ավելի լավ է վաճառել խաղացողին 100 մլն ֆունտով, քան ձեռք բերել նրան նույն գնով
СПОРТԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ չի սիրում խոսել փողի եւ տրանսֆերների մասին։
«Իհարկե, միշտ մասնակցել եմ տրանսֆերներին, սակայն երբեք չեմ եղել փողի մասին խոսացող տղաներից։ Ինձ դա չի հետաքրքրում։ Չեմ ցանկանում ֆուտբոլիստ ձեռք բերել 100 մլն ֆունտով կամ եվրոյով։ Ավելի լավ է վաճառել խաղացողին այդ գումարով։
Միայն Անգլիայում է փողին այդքան մեծ ուշադրություն հատկացվում։ Միայն լսում եմ փող, փող, փող։ Լավ է, որ շատ փող կա, սակայն պարտադիր չէ այն ծախսել։ Ավելի լավ է հաճախ մարզվելը։ Ամենաշատն ինձ դուր է գալիս դա»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



