Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Խոսրով Հարությունյանը վստահ է`առաջիկա տարիներին ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցումը շոշափելի արդյունքներ է տալու

ОБЩЕСТВО

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն արդարացված է համարում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և գտնում է, որ դա լայն հնարավորություններ է բացում երկրի տնտեսությունը զարգացնելու և առաջ մղելու համար: Խոսրով Հարությունյանը չհամաձայնեց նրանց հետ, ովքեր փորձում են հակադրե լ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական Միության հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին:

«Այդ հարցադրումների հեղինակների կարծիքով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին որևէ դրական հեռանկար չի պարունակում՝ թե´ տնտեսական, թե´ անվտանգության, թե´ աշխարհաքաղաքական կոնտեքստում:

Ես այլ կարծիքի եմ: Առաջինը` ակնհայտ է մի բան, որ ներկայումս գլոբալ տնտեսական համակարգերում մրցակցում են ոչ թե առանձին էկոնոմիկաները, ոչ թե առանձին երկրների տնտեսությունները, այլ մեգաէկոնոմիկաները: Նույնիսկ Միացյալ Նահանգների նման հզոր պետությունը փորձում է ձևավորել տրանսխաղաղօվկիանոսյան տնտեսական միավորում, ինչպես նաև տրանսատլանտյան միավորում Եվրոպական Միության հետ: Դրա նպատակը մեկն է`փորձել իր շուրջ խմբավորել այնպիսի տնտեսություններ և զարգացնել այնպիսի տնտեսական կարողություններ, որ նրանց երաշխավորեն երկարաժամկետ հատվածում մրցունակ դիրքեր գլոբալ տնտեսության մեջ: Սա է ամբողջ իմաստը»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նույն Չինաստանը, հանդես գալով նոր տնտեսական գոտի` «Մետաքսի ճանապարհ»-ը վերականգնելու ծրագրով, ըստ էության, նույն խնդիրն է լուծում` փորձելով հավաքագրել այդ տնտեսական նախագծի շուրջ նորանոր երկրներ: Նույնիսկ ԵՄ-ի նման պետությունների հավաքական միավորը բանակցում է Միացյալ Նահանգների հետ, որպեսզի ստեղծվի տրանսատլանտյան տնտեսական միությունը: 

«Սա օբյեկտիվ է: Եվ այս պայմաններում ակնհայտ հարց է առաջանում` Հայաստանը, հաշվի առնելով տնտեսական անվտանգության բոլոր բաղադրիչները` շրջափակում, արևելքից և արևմուտքից սպառնալիքներ, հյուսիսից և հարավից որոշակի սահմանափակումներով տնտեսական կապերը, արդյոք կարո՞ղ է իրեն շռայլություն թույլ տալ մնալ միայնակ և չընդգրկվել որևէ էկոնոմիկայում:

Հարց է առաջանում` Արևելյան գործընկերությունը Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրով գուցե, այդ հեռանկա՞րն է մեզ խոստանում: Եթե նման հեռանկար էր խոստանում այդ համաձայնագիրը, ապա ինչո՞ւ Վրաստանը չի ընդգրկվել ԵՄ կազմի մեջ: Եթե այդպիսի հեռանկար էր խոստանում, ինչո՞ւ Մոլդովան և Ուկրաինան չընդգրկվեցին: ԵՄ խնդիրներին ծանոթները տեղյակ են, որ ԵՄ-ն նույնիսկ Արևելյան Եվրոպայի երկրների վերջին միացումները շատ ծանր է տանում: ԵՄ տնտեսական օրգանիզմը այդ նոր տնտեսական հավելումները շատ ծանր է մարսում»,- մանրամասնեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ ակնհայտ ճշմարտություն է և ոչ ոք չի էլ թաքցնում, որ Արևելյան գործընկերության ծրագրի ամբողջ իմաստը կայանում է հետևյալում` փորձել ԵՄ սահմաններին ձևավորել բուֆերային գոտի, այնպիսի գոտի, որ հնարավոր սպառնալիքները կարող է մեղմել:

«Սա, անշուշտ, շահավետ էր մեզ համար, որովհետև դա մեզ հնարավորություն էր տալու ընդհուպ հաղորդակից լինել եվրոպական տնտեսական համակարգի շատ գործիքների` սկսած ստանդարտներից վերջացրած ընթացակարգերով: Սա օգտակար էր, դրա համար էլ մենք բանակցում էինք: Բայց ի սկզբանե ԵՄ-ի կողմից որդեգրած Արևելյան գործընկերության քաղաքականությունը չէր ենթադրում, որ եթե դուք միանում եք այդ համագործակցության ծրագրին, ապա պետք է ձեր տնտեսական և ոչ միայն տնտեսական կապերը այլ երկրների հետ խզեք:

Այս խնդիրը դրված չէր 2007, 2008, 2009 թվականներին: Նույնիսկ 2010թ. չկար: Այդ խնդիրը սկսեց ձևավորվել 2011-2012թթ: Հիշում եք՝ այս կամ-կամ սկզբունքը` կամ մեզ հետ, կամ ոչ մեզ հետ: Ակնհայտ է, որ այդ սկզբունքը ուղղված էր ուղղակիորեն Ռուսաստանի հետ համագործակցությունը խաթարելու, ձախողելու նպատակին»,- ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը վստահ է` ռուսական շուկան որևէ պարագայում չի կորցնում կարևորությունը Հայաստանի համար: Արտաքին առևտրի ծավալներով Եվրոպական 
Միությունը Հայաստանի խոշոր գործընկերներից մեկն է, սակայն բոլորը գիտեն, որ ԵՄ-ն ՀՀ-ից  միայն հումք է ձեռք բերում: 

«Մենք ուրիշ բան չենք տալիս ԵՄ-ին, և ԵՄ-ն չի էլ ուզում այլ բան վերցնել: Մինչդեռ ռուսական շուկան մեզ հնարավորություն է տալիս ռեալ այլ սեգմենտները զարգացնել` գյուղատնտեսությունը, վերամշակումը, գինիների, կոնյակի արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, ծխախոտագործությու նը, որի արտահանման ծավալները շեշտակի ավելացել են վերջին տարիների ընթացքում: Արդյոք մենք պե՞տք է մտադրվենք և տրամադրված լինենք դառնալ որևէ` նույնիսկ ամենաառաջավոր տնտեսական միավորման «հումքային կցորդը»: Իհարկե, ոչ:

Դա է պատճառը, որ մեր հանրապետության քաղաքական ղեկավարությունը 2013թ. հայտարարեց Մաքսային Միությանը, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մտադրությունների մասին` ընդ որում պահպանելով իր իրավունքը տնտեսական այլ կառույցների հետ համագործակցությունը` ընդհուպ մինչև ինտեգրացիոն բնույթի համագործակցո ւթյուն ծավալելու հնարավորությունը: Պատահական չէ, որ 2013թ. մեր հանրապետության Նախագահը մասնակցեց Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Այո, մենք այդ ժամանակ չնախաստորագրեցինք Արևելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը, սակայն մենք հայտարարեցինք, որ շարունակելու ենք հետամուտ լինել Արևելյան գործընկերության շրջանակներում համատեղ երկուստեք ԵՄ-Հայաստան հետաքրքրություն ներկայացնող ինտեգրացիոն գործընթացների խորացմանը»,- ընդգծեց ԱԺ տնտեսական հարցեր ի մշտական հանձնաժողովի նախագահը:

Արդյունքում Հայաստանը 2014թ. մայիսին Ռիգայում ստորագրեց նոր քաղաքական հուշագիր, որի իմաստը կայանում էր նրանում, որ հաշվի առնելով Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու անխուսափելի և օբյեկտիվորեն անհրաժեշտ քայլը, շարունակել է բանակցել ՀՀ-ի հետ լրացված, թարմացված, լրամշակված գործընկերության շուրջ:

«Եվ մենք արդեն ունենք այդ համաձայնագրերի լրամշակված տարբերակը, որոնք արտացոլում են ԵՄ-ի հետաքրքրությունները մեր և մեր հետաքրքրությունները ԵՄ-ի նկատմամբ: Միթե սա ավելին չէ՞ր, քան եթե մենք չունենայինք ԵԱՏՄ-ն, չունենայինք ԵՄ ինտեգրումը, չունենայինք այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք` ստեղծելով շատ լուրջ սպառնալիքներ անվտանգության կոնտեքստում: Պետք է լինել ընդամենը կույր, որպեսզի այս բոլորը չտեսնել, կամ քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող, որպեսզի չհասկանալ այս տարրական բաները:

Մեծ քաղաքականությունը խարսխված է երկու հենասյուների վրա` իրողություններ և հնարավորություններ: Ես խորապես համոզված եմ, որ մեր հանրապետության քաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով ռեալ, օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողությունները, հաշվի առնելով մեր անվտանգային խնդիրներով պայմանավորված իրողությունները, առավելագույնս օգտագործել է բոլոր երկրների հետ համագործակցելու հնարավորությունները: Սա աներկբա ճշմարտություն է` անկախ նրանից, թե ում դուրը դա չի գալիս»,- ընդգծեց նա:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը Հայաստանի համար մատչելի է դարձնում շուրջ 200 միլիոնանոց սպառողական շուկան: 

«Որքանով մենք կօգտվենք դրանից ապագայում, դա մեր խնդիրն է: Արդյոք դա մեզ հաջողվո՞ւմ է: Միայն անցյալ տարի արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 50 տոկոսով: Այսպիսի շեշտակի արտահանում մենք չենք ունեցել երբեք: Իհարկե, մենք պետք է ընդունենք, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական կապերը մեծապես կախված են Ռուսաստանի տնտեսության վիճակից: Սա իրողություն է: Գլոբալ տնտեսության մեջ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը Միացյալ Նահանգների տնտեսությունն էր:

Ցանկացած տնտեսական օրգանիզմում կա գրավիտացիոն կենտրոն հասկացությունը: Գլոբալ տնտեսության մեջ դա Միացյալ Նահանգներն է, Չինաստանը, ԵՄ-ն, Հնդկաստանը: ԵԱՏՄ-ում գրավիտացիոն կենտրոնը Ռուսաստանն է: Եվ դրանից կախված, թե ինչպես է այնտեղ վիճակը, հաջողություններն ավելի շատ կամ  պակաս շոշափելի կարող են լինել: Սակայն որ արդյունքները շոշափելի կլինեն, դրանում ես չեմ կասկածում»,- նշեց Հարությունյանը:

Նա որպես ասվածի վառ օրինակ նշեց այն հանգամանքը, որ 2014թ. ընթացքում Հայաստանից  ծխախոտի արտահանման ծավալները կազմում էին ընդամենը 8 միլիոն դոլար, իսկ 2016թ. վերջին` 183 միլիոն դոլար: Ընդ որում` դրա մեծ մասը գնում է Ռուսաստան:

«Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Նույնը կարելի է ասել կոնյակի մասին: Մենք վերջին շրջանում սկսել ենք ակտիվացնել մեր մրգային գինիների արտադրության և արտահանման ծավալները: Տեսեք, թե որքան նոր գինու տեսակներ են հայտնվել մեր շուկայում, որոնք հայտնվում են նաև դրսի  շուկաներում: Սա խաղողի նոր պլանտացիաների, նոր աշխատատեղերի, գյուղատնտեսության մեջ արտադրական նոր մշակույթի ներդրման մասին է վկայում: Սրանք իրենց շոշափելի արդյունքները տալու են մի քանի տարի հետո: Մենք դա զգալու ենք, այլ հնարավորություն չկա»,- ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ մեծ իմաստով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը իր դրական հնարավորությունները տալիս է և կարող է դրական ազդեցություն թողնել երկրի տնտեսության վրա, իսկ թե որքանով դա կլինի շատ կամ քիչ, Հայաստանից է կախված: Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ մի բան պարզ է, որ այդ շուկան մատչելի է, և մենք այնտեղ կարող ենք լինել մրցունակ. չօգտվել դրանից, նշանակում է չգիտակցել պահի ողջ տնտեսական կարևորությունը: 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт